Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 3/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ պետք է նշել Տերունական ընթրիքը
    2003 Դիտարան
  • «Սա արեք ինձ հիշելու համար»
    2013 Դիտարան
  • Ինչո՞ւ ենք նշում Տիրոջ ընթրիքը
    2015 Դիտարան
  • Պարզ ընթրիք, որը շատ բան է սովորեցնում մեր երկնային Թագավորի մասին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2003 Դիտարան
w03 3/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Պե՞տք է որևէ քայլ ձեռնարկել, երբ օծյալ քրիստոնյան հիվանդ է և չի կարող ներկա գտնվել՝ նշելու Տերունական ընթրիքը։

Այո։ Հաշվի առնելով օծյալ քրիստոնյայի պայմանները՝ անպայման պետք է որևէ բան անել։ Եթե նա անկողնային հիվանդ է կամ տկար և այդ պատճառով ժողովի հետ միասին չի կարող ներկա գտնվել Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, ապա նման դեպքում երեցների խորհուրդը կարող է այնպես կազմակերպել, որ երեցներից մեկը կամ մեկ ուրիշ հասուն քրիստոնյա եղբայր վերցնի խորհրդանիշները՝ հացը և գինին, ու տանի այդ հավատակցին։ Նա այս ամենը պետք է անի նույն երեկո՝ նախքան հաջորդ օրվա արևածագը։

Կախված հանգամանքներից՝ տվյալ երեցը կամ եղբայրը կարող են համառոտ կերպով մեկնաբանություններ տալ և Աստվածաշնչից կարդալ համապատասխան համարներ՝ հետևելով Հիսուսի թողած օրինակին, երբ նա հաստատում էր Տերունական ընթրիքը։ Կարելի է կարդալ Մատթէոսի 26։26–ը և աղոթքով դիմելուց հետո ներկայացնել անթթխմոր հացը։ Ապա եղբայրը կարող է կարդալ Մատթէոս 26։27, 28 խոսքերը և հաջորդ աղոթքից հետո ներկայացնել գինին։ Տեղին կլինի նաև համառոտ մեկնաբանություններ տալ յուրաքանչյուր խորհրդանիշի կարևորության վերաբերյալ և վերջում եզրափակիչ աղոթք մատուցել։

Հնարավորության սահմաններում ամեն ինչ պետք է արվի Տիրոջ Հիշատակի երեկոյին ներկա գտնվելու համար։ Ի՞նչ կարելի է անել, սակայն, երբ արտակարգ իրավիճակի՝ ծանր հիվանդության, հիվանդանոցում գտնվելու կամ մեկ այլ լուրջ պատճառով, օծյալ քրիստոնյան ընդհանրապես չի կարող մասնակցել նիսան 14–ի երեկո, մայրամուտից հետո տեղի ունեցող Տերունական ընթրիքին։ Այսպիսի հանգամանքներում գտնվող օծյալ քրիստոնյան կարող է օգտվել ընձեռված այն հնարավորությունից, որն իր նախադեպը ուներ Մովսիսական օրենքում. նա կարող է առանձին նշել Տերունական ընթրիքը 30 օր հետո (Թուոց 9։9–14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը