Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 2/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի Խոսքը քննիր ամեն օր
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Եհովան օգնում է ուրախությամբ դիմանալ
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հավատարիմ տնտեսը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Անսասա՛ն եղեք Անտեսանելիին տեսնողի պես
    2001 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 2/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ինչո՞ւ է Եսայիա 30։21–ում ասվում, թե Եհովայի խոսքը լսվում է «քո ետեւից», եթե նախորդ համարից երևում է, որ Եհովան առջևում է։ Այնտեղ գրված է. «Քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին [«Մեծ Խրատողին», ՆԱ]»։

Եսայիա 30։20, 21–ում մենք կարդում ենք. «Քո ուսուցիչները [«Մեծ Խրատողը», ՆԱ] այլ եւս ետ չ[ի] քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին [«Մեծ Խրատողին», ՆԱ]։ Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք»։

Եթե ընթերցողը բառացի դիտի այս տեքստը, նա այնպես կհասկանա, թե Եհովան՝ Մեծ Խրատողը, գտնվում է իր առջևում, բայց ինքը ետևից է լսում Նրա ձայնը։ Սակայն այստեղ փոխաբերական լեզու է գործածված, և մենք այդպես էլ պետք է դիտենք այն։

Կարդալով 20–րդ համարը՝ պատկերացնում ենք մի ծառայի, որը պատրաստ է ծառայելու իր տիրոջը, և ամենայն պատրաստակամությամբ սպասում է նրա հրահանգներին։ Այդ ծառայի նման, որ աչալրջությամբ հետևում է իր տիրոջ ձեռքի շարժումներին, որպեսզի տեսնի թե ինչ է նրա կամքը՝ Եհովայի ժողովուրդը այսօր ուշադրությամբ իր աչքերը հառած սպասում է Աստվածաշնչով հիմնավորված այն հրահանգներին, որ Եհովան տալիս է իր երկրային կազմակերպության միջոցով (Սաղմոս 123։1, 2)։ Այո՛, նրանք պատրաստ են հետևելու այն առաջնորդությանը, որ Եհովան տալիս է «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով (Մատթէոս 24։45–47)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն «խօսք»–ի մասին, որ Աստծո ծառաները լսում են իրենց ետևից։ Տրամաբանական է եզրակացնել, որ դա անցյալում ասված Աստծո խոսքերն են։ Այդ խոսքերը արձանագրված են Աստծո գրավոր Խոսքի մեջ, և մեզ համար դրանց նշանակությունը հասկանալի է դառնում «հաւատարիմ ու իմաստուն տնտես[ի]» միջոցով (Ղուկաս 12։42)։ Մեր օրերում Աստծո ծառաները լսում են Նրա խոսքը՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը և իրենց կյանքում կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները «հավատարիմ և իմաստուն ծառայի», կամ «հավատարիմ ու իմաստուն տնտեսի» պատրաստած գրականության միջոցով։ Վստահելով և ուշադրությամբ հետևելով Մեծ Խրատողից եկած ժամանակահարմար առաջնորդությանը, ինչպես նաև ուսումնասիրելով դարեր առաջ գրված Աստծո Խոսքը՝ Աստծո ծառաները փոխաբերական իմաստով տեսնում են Նրան իրենց առջևում և իրենց ետևից լսում են Նրա ձայնը (Հռովմայեցիս 15։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը