Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/15 էջ 21
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պահո՞ւմ ես խոստումներդ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Հնազանդվիր Աստծուն և օգուտներ քաղիր նրա երդումներից
    2012 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2003 Դիտարան
w03 1/15 էջ 21

Ընթերցողների հարցերը

Ըստ Աստվածաշնչի՝ դատավարությունների ժամանակ կարո՞ղ է արդյոք քրիստոնյան ձեռքը դնել Աստվածաշնչի վրա և երդվել, որ կասի բացարձակ ճշմարտությունը։

Այս հարցում յուրաքանչյուրն ինքը պետք է որոշում կայացնի (Գաղատացիս 6։5)։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը չի արգելում դատավարության ժամանակ ճշմարտությունն ասելու երդում տալ։

Այս կարգի երդումները դեռ վաղուց լայն տարածում են ունեցել։ Օրինակ՝ հույները երդում տալիս իրենց ձեռքը պարզում էին դեպի երկինք կամ դնում զոհասեղանին։ Իսկ հռոմեացին մի քար էր վերցնում իր ձեռքն ու երդվում. «Եթե ես գիտակցաբար ստեմ, թող Յուպիտեր [աստված]՝ քաղաքի ու միջնաբերդի պաշտպանը, իմ բաժին բարիքները մի կողմ նետի, ինչպես որ ես եմ նետում այս քարը» («Cyclopedia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature», Ջոն Մըքքլինթոք և Ջեյմս Սթրոնգ, հատ. 7–րդ, էջ 260)։

Այդպիսի գործողությունները վկայում են այն մասին, որ մարդը հակված է ընդունելու գոյությունը աստվածային ինչ–​որ ուժի, որը կարող է տեսնել նրան, և որի առջև նա պատասխանատվություն է կրում։ Դեռ վաղեմի ժամանակներից Եհովայի ճշմարիտ երկրպագուները գիտակցել են, որ Աստծուն հայտնի է այն, թե ինչ են նրանք ասում կամ անում (Առակաց 5։21; 15։3)։ Նրանք երդումներ են տվել Աստծո առջև կամ Աստծով՝ նրան որպես վկա ներկայացնելով։ Այդպես են վարվել, օրինակ՝ Բոոսը, Դավիթը, Սողոմոնը և Սեդեկիան (Հռութ 3։13; Բ Թագաւորաց 3։35; Գ Թագաւորաց 2։23, 24; Երեմիա 38։16)։ Ճշմարիտ Աստծո երկրպագուները երդվել են նաև այն ժամանակ, երբ ուրիշներն են նրանցից դա պահանջել (Ծննդոց 21։22–24; Մատթէոս 26։63, 64)։

Անցյալում Եհովայի առջև երդում տվող անձնավորությունը երբեմն իր խոստումը զուգակցում էր ձեռքի որևէ շարժումով։ Օրինակ՝ Աբրամը (Աբրահամը) Սոդոմի թագավորին ասաց. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի» (Ծննդոց 14։22)։ Իսկ Դանիել մարգարեի հետ խոսող հրեշտակը «իր աջ եւ ձախ ձեռքը բարձրացրեց դէպի երկինքը եւ երդում արաւ յաւիտեանս կենդանի եղողովը» (Դանիէլ 12։7)։ Նույնիսկ Աստծո մասին է ասվում, որ նա երդվելիս փոխաբերական իմաստով վեր է պարզում իր ձեռքը (Բ Օրինաց 32։40; Եսայիա 62։8)։

Աստվածաշնչում այդպիսի երդումների վերաբերյալ որևէ արգելքի չենք հանդիպում։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն խոսքի համար քրիստոնյան պետք է երդում տա։ Հիսուսն ասել է. «Ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ» (Մատթէոս 5։33–37)։ Նույնանման միտք արձանագրել է Հակոբոս աշակերտը։ «Երդում մի անէք» խոսքերով նա զգուշացնում է, որ թեթևամտորեն երդում չտանք (Յակոբոս 5։12)։ Ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ Հակոբոսը չասացին, թե դատավարության ժամանակ երդում տալը սխալ է։

Ուրեմն ինչպե՞ս կարող է վարվել քրիստոնյան, եթե դատավարության ժամանակ նրանից պահանջեն երդվել։ Թերևս նա մտածի, որ կարող է երդվել։ Կամ էլ գուցե նրան թույլ տան այլ կերպ հաստատել, որ չի ստում (Գաղատացիս 1։20)։

Եթե դատավարության ժամանակ պահանջվի երդվելիս ձեռքը վեր պարզել կամ դնել Աստվածաշնչին, քրիստոնյան գուցե որոշի վարվել այդպես։ Նա կարող է հիշել այն աստվածաշնչյան օրինակները, երբ տրված երդումները զուգակցվել են ձեռքի շարժումով։ Անկախ այն բանից, թե ձեռքի ինչ շարժումով հարկ կլինի զուգակցել երդումը՝ ավելի կարևորն այն է, որ քրիստոնյան հիշի, որ նա Աստծո առջև է երդվում ճշմարտությունը խոսել։ Այսպիսի երդումը շատ լուրջ հարց է։ Եթե քրիստոնյան որոշի, որ կարող է և պետք է պատասխանի իրեն ուղղված հարցին վերոհիշյալ ձևով, այդ դեպքում նա պետք է հիշի, որ երդվել է ճշմարտությունը խոսել։ Իսկ ճշմարտությունը խոսելն, անշուշտ, բնորոշ է քրիստոնյային ամեն պարագայում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը