Նրա հաստատակամությունը վարձատրվեց
Սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ ցանկանում են, որ իրենց սիրելիները նույնպես սովորեն Աստծո նպատակների մասին և դրա շնորհիվ ապրեն ավելի երջանիկ կյանքով։ Եհովային նվիրվելուն կարող է նպաստել մյուսների լավ վարքը. ծեր թե երիտասարդ՝ իրենց վարքով կարող են օգնել ինչ–որ մեկին կայացնել այդ իմաստուն որոշումը։ Նման մի բան տեղի ունեցավ Մեքսիկայում ապրող 15–ամյա Կեյարիմի հետ։ Եհովայի վկաների հատուկ համաժողովի օրը նա եղբայրներին տվեց հետևյալ գրությունը. «Ես ցանկանում եմ հայտնել ձեզ իմ ուրախությունը։ Հիմա կասեմ, թե ինչ կապակցությամբ. 18 տարի առաջ, երբ դեռ չէի ծնվել, ծնողներս լսեցին ճշմարտությունը։ Մայրս առաջադիմություններ կատարեց։ Հետագայում ես ու եղբայրս միացանք նրան։ Մենք խնդրում էինք Եհովային, որ հայրիկը նույնպես ընտրի կյանքի ճանապարհը։ Այսօր մեզ համար հատուկ իրադարձություն է. 18 տարի անց հայրս մկրտվում է։ Երախտապարտ եմ Եհովային, որ նա այս աշխարհի վախճանը չբերեց՝ նախքան երկար սպասված այս պահը։ Շնորհակալությո՜ւն, Եհո՛վա»։
Տարիների ընթացքում այս աղջնակի ընտանիքը իր մտքում էր պահել Ա Պետրոս 3։1, 2–ում գրված խորհուրդը։ Ահա թե ինչ է ասվում այնտեղ. «Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը»։ Կեյարիմն, անշուշտ, կիրառել էր Բ Օրինաց 5։16 գրված հետևյալ խոսքերը. «Պատուիր քո հօրը եւ քո մօրը, ինչպէս որ քո Եհովայ Աստուածը քեզ պատուիրեց»։ Այդ սկզբունքները կիրառելու և Եհովային համբերատարությամբ սպասելու շնորհիվ Կեյարիմն ու նրա ընտանիքը օրհնվեցին։