Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 12/1 էջ 8
  • «Կերակուր»՝ նավապետի սեղանին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Կերակուր»՝ նավապետի սեղանին
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հռչակվում է Տիրոջ վերադարձը (1870–1914)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. բոլո՞ր լավ մարդիկ են գնում երկինք
    2012 Դիտարան
  • Փորձություններ և մաղում կազմակերպության ներսում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Փորձության ժամանակաշրջան (1914–1918)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2002 Դիտարան
w02 12/1 էջ 8

«Կերակուր»՝ նավապետի սեղանին

ՍՈՎՈՐԱԲԱՐ, հետաքրքիր մարդիկ, համեղ կերակուրը և հաճելի զրույցները նավապետի սեղանի շուրջ նստածներին մեծ բավականություն են պատճառում։ Իսկ «Ուայթ սթար լայն» ընկերության նավապետներից մեկի՝ Ռոբերտ Ջ. Սմիթի սեղանի շուրջ կայացած զրույցը վերածվեց հոգևոր խնջույքի (Եսայիա 25։6)։

1894 թ.–ին քսանչորսամյա Ռոբերտը ղեկավարում է իր առաջին շուրջերկրյա ծովագնացությունը Դանդի նավահանգստի «Քինքլուն» նավով։ Հետագայում նա որպես նավապետ ճանապարհորդել է «Ուայթ սթարի» ուրիշ նավերով, որոնցից երեքը կոչվում էին «Սեդրիք», «Սևիք» և «Ռունիք»։a Ատլանտյան օվկիանոսով Նյու Յորքից Լիվերպուլ (Անգլիա) նավարկելիս այդ նավերից մեկի վրա Ռոբերտը հյուրընկալում է Չարլզ Թեյզ Ռասելին։ Վերջինիս հետ զրույցը Ռոբերտի մեջ հետաքրքրություն է առաջացնում Աստվածաշնչի պատգամի հանդեպ։ Ուստի ավելի շատ գիտելիքներ ստանալու նպատակով Ռոբերտը սիրով Ռասելից վերցնում է նրա՝ «Գրությունների ուսումնասիրություն» աշխատության հատորներից մի քանիսը։

Ռասելը Ռոբերտի հետ նամակագրական կապ էր պահպանում, որի արդյունքում Աստվածաշնչի պատգամի նկատմամբ Ռոբերտի հետաքրքրությունն է՛լ ավելի աճեց։ Իր ձեռք բերած նոր գիտելիքների մասին Ռոբերտը պատմում է կնոջը։ Շատ չանցած՝ երկուսն էլ դառնում են Աստվածաշունչն ուսումնասիրողներ, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները։ Հետագայում Ռոբերտը աստվածաշնչային թեմաներով ելույթներ ներկայացնելու առանձնաշնորհում է ստանում։ Օրինակ՝ Բրիսբենում (Ավստրալիա) նա հանդես եկավ «Գաղաադի բալասանը» վերնագիրը կրող ելույթով։ Իր ելույթում նա խոսեց աստվածաշնչյան պատգամի մասին և նշեց, որ այն «դարման [է] երկրի վրա տեղի ունեցող բոլոր դժբախտությունների դեմ»։ Վերադառնալով Անգլիա՝ նա կնոջ և երեխաների օգնությամբ ցուցադրում է «Արարչության լուսադրաման»՝ Ռասելի մեկնաբանություններով։

Ռոբերտի զավակները նրանից ժառանգություն են ստացել Թագավորության ճշմարտությունը։ Այսօր, երբ արդեն անցել է հինգ սերունդ, նրա ընտանիքի անդամներից 18–ը մասնակցում են բարի լուրը մարդկանց քարոզելու գործին և երախտապարտ են այն հոգևոր կերակուրի համար, որ մի ժամանակ մատուցվել էր նավապետի սեղանին։

Այսօր Եհովայի վկաներն իրենց գրականության և աստվածաշնչյան կրթական գործունեության միջոցով օգնում են ամբողջ աշխարհում բնակվող շատ մարդկանց յուրացնել Աստվածաշնչի պատգամը, որ հետաքրքրել էր նավապետ Սմիթին։ Ցանկության դեպքում դուք էլ կարող եք ձեզ համար պարզել, թե այդ ինչ հետաքրքիր «կերակուր» էր, որ մատուցվել էր նավապետի սեղանին։

[ծանոթագրություն]

a Այդ նավերին նման էր «Տիտանիկ» նավը, որի նավապետն էր Է. Ջ. Սմիթը (ազգակցական կապ չկա), որի ծովագնացությունը ողբերգական ավարտ ունեցավ։

[նկար 8–րդ էջի վրա]

Ռոբերտ Ջ. Սմիթ

[նկար 8–րդ էջի վրա]

Չարլզ Թ. Ռասել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը