Կենդանի լինելու լավագույն ժամանակը
Դժվարին իրավիճակներում հայտնվելիս երանի տալի՞ս եք «անցյալի երջանիկ օրերին»։ Տեսեք, թե այս առիթով ինչ է ասում իմաստուն Սողոմոն թագավորը. «Մի ասիր թէ Ի՞նչ է որ առաջի օրերը սորանից լաւ էին, որովհետեւ իմաստութիւնից չես հարցնում այս բանը» (Ժողովող 7։10)։
Ինչո՞ւ է Սողոմոնն այսպիսի խորհուրդ տալիս։ Որովհետև նա գիտեր, որ անցյալին իրական աչքերով նայելով՝ կարելի է հաջողությամբ դիմագրավել ներկա դժվարությունները։ Այն անհատները, ովքեր երանի են տալիս «անցյալի երջանիկ օրերին», երևի թե մոռացել են, որ այդ օրերը նույնպես լի են եղել խնդիրներով ու հոգսերով, և որ կյանքը ամենևին էլ իդեալական չի եղել։ Ճիշտ է, թերևս որոշ առումով կյանքը նախկինում ավելի լավ է եղել, բայց ոչ ամբողջովին։ Ինչպես նշում է Սողոմոնը, բնավ իմաստուն չէ անցյալի հիշողություններով ապրելը, քանի որ իրականում հնարավոր չէ ժամանակը ետ բերել։
Իսկ սխա՞լ է արդյոք անցած օրերի մասին երազելը։ Այո՛, եթե դա խանգարում է մեզ ճկունություն հանդես բերել և հարմարվել ներկա հանգամանքներին կամ ներկայիս կյանքը, ինչպես նաև մեր ունեցած հույսը ճիշտ գնահատել։
Իրականում, հիմա՛ է կենդանի լինելու լավագույն ժամանակը։ Ինչո՞ւ. քանի որ Աստված շուտով իրագործելու է իր նպատակը երկրի առնչությամբ, ինչպես նաև իր Թագավորության խաղաղ կառավարման ներքո օրհնություններ է բերելու ողջ մարդկությանը։ Աստվածաշնչում հետևյալ խոստումն է տրվում. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն [«առաջուան բաները», Արևմտ. Աստ.] անցան» (Յայտնութիւն 21։4)։ Ինչ խոսք, նման հրաշալի պայմաններում ապրելով՝ ոչ ոք չի ցանկանա «անցյալի երջանիկ օրերին» երանի տալ։