Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 10/15 էջ 32
  • «Յետի ժամանակումդ իմաստուն» եղիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Յետի ժամանակումդ իմաստուն» եղիր
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 10/15 էջ 32

«Յետի ժամանակումդ իմաստուն» եղիր

«Մեծամասամբ մարդիկ այնպես են անցկացնում իրենց կյանքի առաջին մասը, որ երկրորդը անցնում է թշվառության մեջ»։ Այս խոսքերն ասել է 17–րդ դարի ֆրանսիացի ակնարկագիր Ժան դը Լաբրյույերը։ Եվ իրոք, անվճռական երիտասարդը գուցե դժվարանա ճիշտ ընտրություն կատարել և հետագայում անբավարարվածություն և ափսոսանք զգա։ Իսկ քմահաճն ու համառը գուցե այնպիսի անխոհեմ ընթացք բռնի, որ հետո ողջ կյանքում զրկի իրեն ուրախությունից։ Երկու դեպքում էլ՝ չիմացության հետևանքով թե գիտակցաբար թույլ տված սխալները կարող են հասցնել թշվառության։

Ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։ Ահա թե ինչ նախազգուշացում է տալիս Աստծո Խոսքը պատանիներին բնորոշ անվճռականության վերաբերյալ. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում» (Ժողովող 12։1)։ Եթե երիտասարդ ես, վճռական քայլեր ձեռնարկիր՝ այդ տարիների ընթացքում ‘քո ստեղծողի’ մասին սովորելու։

Իսկ ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում երիտասարդներին հեռու մնալ անմտածված ու անխոհեմ քայլերից։ Տեսնենք, թե ինչ է ասվում այնտեղ. «Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես» (Առակաց 19։20)։ Աստվածաշունչը նաև պարզ ցույց է տալիս, որ եթե անտեսենք աստվածային իմաստությունը կամ չհնազանդվենք դրան, դառը պտուղներ կքաղենք՝ անկախ տարիքից (Առակաց 13։18)։ Եվ ընդհակառակը՝ հետևելով Աստծո խորհուրդներին՝ «երկար օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն» կվայելենք ու կապրենք բավականություն պատճառող կյանքով (Առակաց 3։2)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը