Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 5/15 էջ 28
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • Արձագանքիր քո խղճի ձայնին
    2007 Դիտարան
  • Թող ձեր ամուսնության օրը ուրախ և արժանավայել լինի
    2006 Դիտարան
  • Թող ձեր հարսանիքը պատիվ բերի Եհովային
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2002 Դիտարան
w02 5/15 էջ 28

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք ճշմարիտ քրիստոնյայի կողմից իմաստուն կլինի ներկա գտնվել եկեղեցում կատարվող թաղման կամ հարսանեկան արարողությանը։

Հարկավոր է խուսափել կեղծ կրոնական ցանկացած գործունեության մասնակցելուց, քանի որ դա հաճելի չէ Եհովային (Բ Կորնթացիս 6։14–17; Յայտնություն 18։4)։ Եկեղեցում կատարվող թաղման արարողությունը կրոնական ծիսակատարություն է, որի ժամանակ սովորաբար քարոզ է կարդացվում՝ ի պաշտպանություն Սուրբ գրություններին հակասող այնպիսի գաղափարների, ինչպիսիք են հոգու անմահությունը և երկնային վարձատրությունը բոլոր լավ մարդկանց համար։ Նման արարողության ժամանակ մարդիկ սովորաբար նաև խաչակնքում են և միանում քահանայի կամ ծառայողի աղոթքին։ Եկեղեցում կամ որևէ այլ տեղում կատարվող հարսանեկան արարողությունը նույնպես կարող է ուղեկցվել այնպիսի աղոթքներով և կրոնական գործողություններով, որոնք հակասում են Աստվածաշնչին։ Գտնվելով մի խմբի մեջ, որտեղ բոլորը կեղծ կրոնական ինչ–որ գործողություն են կատարում՝ քրիստոնյան կարող է չդիմանալ ճնշմանը և միանալ նրանց։ Որքա՜ն անխոհեմ կլինի, եթե ինքներս մեզ գցենք նման ճնշման տակ։

Իսկ եթե քրիստոնյան իրեն պարտավորված է զգում եկեղեցում անցկացվող թաղման կամ հարսանեկան արարողությանը ներկա գտնվելո՞ւ։ Օրինակ՝ կնոջ կրոնական համոզմունքները չկիսող ամուսինը կարող է ստիպել քրիստոնյա կնոջը իր հետ ներկա լինել նման արարողության։ Կարո՞ղ է նա միանալ նրան՝ զուտ որպես ունկնդիր։ Իր ամուսնու ցանկությունը հաշվի առնելով՝ կինը կարող է որոշել գնալ նրա հետ՝ վճռելով, սակայն, չմասնակցել որևէ կրոնական ծիսակատարության։ Բայց նա կարող է նաև որոշել չգնալ՝ մտածելով, որ տիրող մթնոլորտում էմոցիոնալ այնպիսի ճնշման կենթարկվի, որ գուցե չկարողանա դիմադրել, և կխախտի աստվածային սկզբունքները։ Ինչևէ, որոշում կայացնողը պետք է լինի կինը, որն անկասկած իր սրտում վճռած կլինի մաքուր խիղճ պահպանել (Ա Տիմոթէոս 1։19)։

Ամեն դեպքում, կնոջ համար օգտակար կլինի, եթե նա բացատրի իր ամուսնուն, որ չի կարող մաքուր խղճով մասնակցել որևէ կրոնական ծիսակատարության, կամ բոլորի հետ միասին եկեղեցական օրհներգություն երգել, կամ էլ աղոթքի ժամանակ կախել իր գլուխը։ Այդ բացատրությունների հիման վրա՝ ամուսինը գուցե եզրակացնի, որ կնոջ ներկայությունը կարող է իր համար տհաճ իրավիճակների առիթ հանդիսանալ։ Նա գուցե որոշի մենակ գնալ՝ իր կնոջ հանդեպ սիրուց կամ նրա համոզմունքների հանդեպ հարգանքից դրդված, կամ էլ՝ շփոթության մեջ գցող իրավիճակներից խուսափելու համար։ Բայց եթե ամուսինը պնդում է, որ կինը պետք է գնա իր հետ, ապա վերջինս կարող է գնալ՝ որպես ունկնդիր միայն։

Հարկավոր է հաշվի առնել նաև այն, թե հավատակիցների վրա ինչ ազդեցություն կարող է թողնել կրոնական որևէ շինության մեջ կատարվող արարողությանը ներկա գտնվելը։ Գուցե ոմանց խիղճը վնասվի՞։ Գուցե կռապաշտությունից խուսափելու նրանց վճռականությունը թուլանա՞։ «Լաւն [կարևորն] ընտրէք,— զգուշացնում է Պողոս առաքյալը,— [որպեսզի] հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրուայ համար» (Փիլիպպեցիս 1։10)։

Եթե արարողությունը կապված է արյունակից մոտիկ բարեկամի հետ, հնարավոր է, որ ճնշում գործադրվի նաև ընտանիքի անդամների կողմից։ Ամեն դեպքում, քրիստոնյան պետք է ուշադրությամբ հաշվի առնի բոլոր հանգամանքները։ Որոշակի իրավիճակներում նա կարող է գալ այն եզրակացության, որ եկեղեցում կատարվող թաղման կամ հարսանեկան որևէ արարողության ներկա գտնվելը ոչ մի խնդիր չի առաջացնի։ Սակայն, կարող է նաև այնպես պատահել, որ այցելելով այն՝ նա կվնասի իր կամ որևէ մեկի խիղճը, ինչը ոչ թե օգուտ կբերի, ինչպես ենթադրվում էր, այլ ավելի շուտ վնաս։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքները, քրիստոնյան պետք է հավաստիանա, որ տվյալ որոշումը իր համար խոչընդոտ չի հանդիսանա Աստծո և մարդկանց առջև մաքուր խիղճ պահպանելու հարցում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը