Ամենակարևոր իրադարձությունը պատմության մեջ
ԴԱ Հիսուս Քրիստոսի մահն է։ Սակայն ինչո՞ւ է այն այդքան կարևոր։ Մի շարք պատճառներով։
Մինչ ի մահ հավատարիմ մնալով՝ Հիսուսն ապացուցեց, որ մարդը կարող է պահպանել Աստծո հանդեպ իր ուղղամտությունը։
Քրիստոսի մահը հնարավորություն տվեց ոմանց նրա հետ միասին երկնքում կառավարելու։ Այն նաև բազում մարդկանց համար երկրային դրախտում հավիտենական կյանք վայելելու ճանապարհ բացեց։
Իր մահվանից առաջ՝ երեկոյան, Հիսուսը անթթխմոր հաց և կարմիր գինի օգտագործեց, որոնք խորհրդանշում էին իր մարդկային կյանքը, որ նա սիրուց դրդված զոհաբերեց մեզ համար։ Բացի այդ, նա իր առաքյալներին տվեց հետևյալ պատվերը. «Այս արէ՛ք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19)։ Իսկ դուք նշելո՞ւ եք այս կարևոր իրադարձությունը։
Եհովայի վկաները սրտանց հրավիրում են ձեզ իրենց հետ միասին նշել Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն։ Այս տարի տոնակատարությունը անցկացվելու է հինգշաբթի օրը՝ մարտի 28–ին՝ մայրամուտից հետո։ Դուք կարող եք այցելել մոտակա Թագավորության սրահ։ Խնդրում ենք տեղի Եհովայի վկաների հետ ճշտել անցկացման ճշգրիտ ժամն ու վայրը։