Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 1/1 էջ 32
  • Հենրի VIII–ը և Աստվածաշունչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հենրի VIII–ը և Աստվածաշունչը
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 1/1 էջ 32

Հենրի VIII–ը և Աստվածաշունչը

ՈՒԻՆՍՏՈՆ Չերչիլը իր՝ «Անգլիախոս ժողովուրդների պատմություն» գրքում (հատ. 2–րդ) գրել է. «Ռեֆորմացիան կրոնի ասպարեզում մեծ փոփոխություն մտցրեց։ Աստվածաշունչը հեղինակության նոր աղբյուր դարձավ և իր ազդեցությունն ունեցավ մարդու կյանքի տարբեր բնագավառներում։ Ավագ սերունդն այն կարծիքին էր, թե վտանգավոր է Սուրբ Գրություններն անուս ժողովրդի ձեռքը տալ, և որ այն պետք է կարդային միայն քահանաները» («History of the English-Speaking Peoples»)։

Շարունակության մեջ գրված է. «Անգլերեն ամբողջական Աստվածաշնչերը, թարգմանված Թինդալի և Քովերդեյլի կողմից, առաջին անգամ լույս տեսան 1535 թ. ուշ աշնանը, և այժմ գոյություն ունեն մի քանի հրատարակություններ։ Կառավարությունը պատվիրեց հոգևորականությանը՝ քաջալերել մարդկանց Աստվածաշունչ ընթերցել»։ Դարեր շարունակ Աստվածաշնչին անծանոթ լինելուց հետո Անգլիան այժմ հնարավորություն ունեցավ ծանոթանալ այս գրքի հետ, բայց ոչ թե եկեղեցու շնորհիվ, այլ՝ Հենրի VIII թագավորի։a

«Հին գաղափարների տեր մարդկանց համար հաջորդ հարվածը եղավ այն, որ կառավարությունը պատվիրեց Փարիզում լույս ընծայել մեծ տպաքանակով Աստվածաշնչեր, որոնք ավելի որակով պետք է լինեին, քան նախկին հրատարակություններն էին։ 1538 թ. սեպտեմբերին նա նաև հրամայեց, որ երկրում յուրաքանչյուր եկեղեցական ծուխ իր եկեղեցու համար անգլերեն լեզվով մեծ չափի Աստվածաշունչ գնի, որպեսզի այցելուները կարողանային հեշտությամբ օգտվել նրանից ու կարդալ։ Աստվածաշնչի վեց օրինակով ապահովվեց Լոնդոնում գտնվող Ս. Պողոս Մայր տաճարը, որտեղ ամբողջ օրը բազմաթիվ մարդիկ էին խմբվում՝ կարդալու գրքերը, հատկապես, երբ գտնում էին մեկին, որը հնչեղ ձայն ուներ և կարող էր բարձրաձայն կարդալ»։

Ցավոք, շատերը չեն օգտվում Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալու իրենց հնարավորությունից։ Սա մտահոգվելու տեղիք է տալիս, քանի որ միայն Աստվածաշունչն է, որ գրված է «Աստծու շնչով.... [և] օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» (Բ Տիմոթէոս 3։16)։

[ծանոթագրություն]

a Հենրի VIII–ը թագավորել է Անգլիայում 1509–1547 թթ.։

[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Հենրի VIII. Painting in the Royal Gallery at Kensington, from the book The History of Protestantism (Vol. I)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը