Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 12/1 էջ 8
  • «Դուք սխալ համար եք հավաքել»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Դուք սխալ համար եք հավաքել»
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես հաղթահարել անվստահության զգացումը
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Եհովայի օգնությամբ եմ մեծացրել հինգ երեխաներիս
    Եհովայի վկաների կենսագրությունները
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2011 Դիտարան
  • Նրանք վերադարձան և առատապես օրհնվեցին
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2001 Դիտարան
w01 12/1 էջ 8

Պատմում են Թագավորության քարոզիչները

«Դուք սխալ համար եք հավաքել»

Յոհաննեսբուրգում (Հարավաֆրիկյան հանրապետություն) Լեսլին և Քերոլինը հեռախոսով քարոզում էին թոշակառուների համայնքի բնակիչներին, որտեղ մուտքը հսկողության տակ էր վերցված։ Քիչ էր պատահում, որ լսափողը վերցնեին և առանձին հետաքրքրություն ցուցաբերեին, ուստի լսելով մի կնոջ ձայն՝ Քերոլինն ուրախացավ։

«Դո՞ւք եք տիկին Բ.–ն»,— հարցրեց նա։

«Ոչ,— սիրալիր պատասխանեց կինը,— ես տիկին Գ.–ն եմ։ Դուք սխալ համար եք հավաքել»։

Նրա ձայնի մեջ ջերմություն զգալով՝ Քերոլինը շարունակեց. «Կուզեի ձեզ տեղեկացնել այն, ինչ պատրաստվում էի ասել տիկին Բ.–ին»։ Ապա սկսեց խոսել ապագայում սպասվող Աստծո Թագավորության օրհնությունների մասին։ Իսկ երբ պայմանավորվեցին հանդիպել, որպեսզի Քերոլինը նրան տար «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը, տիկին Գ.–ն հարցրեց. «Ի դեպ, ո՞րն է ձեր կրոնը»։

«Մենք Եհովայի վկաներ ենք»,— պատասխանեց Քերոլինը։

«Օ՛հ ոչ, միայն ոչ այդ կրոնը։ Չեմ կարծում, որ կցանկանայի տեսնել ձեզ»։

«Բայց քսան րոպե առաջ ես ձեզ պատմեցի ամենահիասքանչ հույսի մասին,— փորձեց առարկել Քերոլինը,— մեջբերեցի Աստվածաշնչից, թե ինչ է Աստծո Թագավորությունը շուտով անելու մարդկանց համար։ Դուք շատ ուրախացաք, երբ լսեցիք այս ամենը, նույնիսկ հետաքրքրվեցիք և ցանկացաք իմանալ ավելին։ Ձեզ ի՞նչ է հայտնի Եհովայի վկաների մասին։ Վատառողջ լինելու դեպքում կդիմեի՞ք արդյոք արհեստավորի։ Ինչո՞ւ ինձ հնարավորություն չտալ ներկայացնելու, թե ինչին են հավատում Եհովայի վկաները»։

Մի պահ լռություն տիրեց, ապա լսվեց պատասխանը. «Կարծում եմ դուք ճիշտ եք։ Լավ, եկեք։ Բայց իմացեք՝ դուք երբեք ինձ դավանափոխ չեք անի»։

«Տիկին Գ., ես երբեք չեմ կարող դավանափոխ անել ձեզ, նույնիսկ եթե ցանկանամ,— պատասխանեց Քերոլինը.— Միայն Եհովան կարող է դա անել»։

Գրքույկը փոխանցելու նպատակով կատարված այցելությունը հաջող ընթացավ, և տիկին Գ.–ն, որի անունն էր Բեթի, համաձայնվեց նորից հանդիպել։ Երբ Քերոլինը հաջորդ անգամ այցելեց, Բեթին նրան պատմեց, թե ինչպես է Եհովայի վկաների հետ իր զրույցի մասին ասել իր սեղանակից կանանց։ «Ինչպե՜ս կարողացար,— բացականչել էին նրանք՝ ձեռք թափ տալով, ապա ավելացրել.— Այդ մարդիկ նույնիսկ Հիսուսին չեն հավատում»։

Քերոլինը իսկույն Բեթիին հիշեցրեց Աստծո Թագավորության մասին իրենց նախորդ զրույցի հիմնական միտքը։

«Ո՞վ է լինելու Թագավորը»,— հարցրեց նա։

«Դե իհա՛րկե Հիսուսը».— պատասխանեց Բեթին։

«Ճի՛շտ է»,— հաստատեց Քերոլինը։ Այնուհետև բացատրեց, որ Եհովայի վկաները հավատում են, որ Հիսուսը Աստծո Որդին է, բայց նա հավասար չէ Աստծուն և չի հանդիսանում երրորդության մի մաս (Մարկոս 13։32; Ղուկաս 22։42; Յովհաննէս 14։28)։

Մի քանի այցելություններից հետո պարզ դարձավ, որ չնայած իր լավատեսությանն ու ուրախ խառնվածքին՝ Բեթին վատառողջ էր։ Նա հիվանդ էր քաղցկեղով և վախենում էր մահանալուց։ «Երանի թե այս ամենի մասին լսած լինեի տարիներ առաջ ու ձեռք բերած լինեի քո հավատը».— խոստովանեց նա։ Քերոլինը մխիթարեց նրան՝ ցույց տալով աստվածաշնչյան խոսքեր, որտեղ մահը նկարագրվում է որպես խորը քնի վիճակ, որից մարդ կարող է դուրս գալ՝ հարություն առնելով (Յովհաննէս 11։11, 25)։ Դա Բեթիին շատ մխիթարեց, և նա այժմ կանոնավորաբար Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Միայն թե վատթարացող առողջությունը թույլ չի տալիս նրան հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։

Քերոլինն ասում է. «Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ հրեշտակներն են ղեկավարում այս գործը։ Բեթիի հեռախոսի համարը սխալմամբ էի հավաքել, իսկ նա, միայն պատկերացրեք, 89 տարեկան է» (Յայտնութիւն 14։6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը