Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 11/1 էջ 32
  • Ծառերը ոչնչացնողները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծառերը ոչնչացնողները
  • 2001 Դիտարան
2001 Դիտարան
w01 11/1 էջ 32

Ծառերը ոչնչացնողները

Աստվածաշնչյան ժամանակներում ծառերը մեծ արժեք են ունեցել։ Օրինակ՝ երբ Աբրահամը հողամաս գնեց իր սիրելի կնոջը՝ Սառային թաղելու համար, այնտեղ գտնվող ծառերն էլ մտան սեփականատիրության փոխանցման պայմանագրի ցուցակի մեջ (Ծննդոց 23։15–18)։

Նմանապես այսօր էլ ծառերը շատ արժեքավոր են, և միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում անտառների պահպանմանը։ «Աշխարհի վիճակը 1998 թ.–ին» (անգլ.) գրքում ասվում է. «Չնայած այն բանին, որ հյուսիսային երկրների շատ բնակիչների մտահոգում է արևադարձային անտառների ներկայիս վիճակը, բայց, գուցե նրանք անտեղյակ են, որ, մնացած բոլոր տեսակի անտառների համեմատությամբ, ամենաշատը իրենց իսկ երկրների բարեխառն գոտու անտառներն են իրարից կտրտված ու վնասված»։ Ի՞նչ է սպառնում Եվրոպայի հյուսիսային երկրների և Հյուսիսային Ամերիկայի անտառներին։ Շատերի կարծիքով՝ դա անտառահատումն է, սակայն գոյություն ունեն ուրիշ ազդեցություններ, որոնք աննկատելիորեն ոչնչացնում են ծառերը տերև առ տերև։ Որո՞նք են դրանք։ Օդի աղտոտվածությունը և «թթվային» անձրևները։ Այս գործոնները կարող են դանդաղորեն շարքից հանել ծառերը՝ վնասատու միջատների ու հիվանդությունների համար դրանք խոցելի դարձնելով։

Տասնամյակներ շարունակ բնապահպանության մասնագետները և այս խնդրով մտահոգված շատ անհատներ զգուշացրել են երկրագնդի էկոլոգիական համակարգի պահպանության անհրաժեշտության մասին։ 1980–ականներին՝ այն բանից հետո, երբ Գերմանիայում գիտնականները ուսումնասիրեցին շրջակա միջավայրի վրա օդի աղտոտվածության և «թթվային» անձրևների թողած ազդեցությունը, եկան այն եզրակացության, որ եթե մինչև 2000 թվականը այս ուղղությամբ ոչինչ չարվի, մարդիկ ստիպված կլինեն զմայլվել անտառային տեսարաններով միայն հին լուսանկարներ ու կինոֆիլմեր դիտելիս։ Բարեբախտաբար, երկրագնդի վերականգնողական կարողությունն այնքան հզոր է, որ անտառները կարողացել են այսքան երկար ժամանակ դիմադրել կանխատեսված վտանգների մեծ մասին։

Սակայն մեր երկրի էկոհամակարգի հարատև պահպանման գործը հիմնականում Աստված է անելու։ «Նա խմեցնում է սարերին իր վերնատներիցը» և «խոտ է բուսցնում անասունների համար. եւ բանջար մարդի օգտի համար»։ Բացի այդ, նա խոստացել է ‘ոչնչացնել երկրի կործանիչներին’ (Սաղմոս 104։13, 14; Յայտնութիւն 11։18)։ Ի՜նչ հրաշալի ժամանակներ կլինեն, երբ երկրագնդի բնակչությունը կկարողանա հավիտյան վայելել կյանքը աղտոտումից զերծ աշխարհում (Սաղմոս 37։9–11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը