Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 8/15 էջ 32
  • Պատվոգիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատվոգիր
  • 2001 Դիտարան
2001 Դիտարան
w01 8/15 էջ 32

Պատվոգիր

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Զարգացման հարցերով զբաղվող Կոնգոյի և Աֆրիկայի լրագրողների ընկերությունը (AJOCAD) «պարգևատրում է անհատ անձանց կամ հասարակական կազմակերպություններին, որոնք աչքի են ընկնում [Կոնգոյում] զարգացման հարցերում իրենց աջակցությամբ»։

2000 թ. նոյեմբերի 17–ին Եհովայի վկաները Պատվոգիր ստացան «Կոնգոյի հասարակության զարգացման հարցում իրենց ցույց տված աջակցության համար, որն իրականացրել էին կրթության և իրենց հրատարակություններում արձանագրված ուսուցումների միջոցով»։

Այդ պարգևատրության կապակցությամբ՝ Կինշասայում լույս տեսնող մի օրաթերթ («Le Phare») գրում է. «Հազիվ թե գտնվի մի բնակիչ, որ կարդացած չլինի «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը կամ Եհովայի վկաների կողմից հրատարակված որևէ այլ գրականություն։ Այս հրատարակությունները վերաբերում են կյանքի բոլոր մարզերին»։ Հոդվածում հիշատակվում էր նաև, որ հրատարակությունները ցույց են տալիս՝ «ինչպես հաղթահարել այսօրվա խնդիրները», և նշում են «տեղի ունեցող իրադարձությունների իսկական նշանակության մասին»։ «Արթնացե՛ք» պարբերագրի ամեն մի համար «քաղաքական հարցերում չեզոք դիրք է բռնում և մի ազգը մյուսից բարձր չի դասում»։ Ի հավելումն այդ բոլորի՝ պարբերագրերը ներշնչում են «վստահություն խաղաղ և ապահով աշխարհի վերաբերյալ Արարչի խոստման հանդեպ. մի աշխարհ, որը շուտով կփոխարինի իրերի ներկա չար, անօրեն համակարգին»։

Ինչպես նշում է վերոհիշյալ ընկերությունը, Եհովայի վկաների գրականությունները Կոնգոյի բնակչության մեծամասնության կյանքի վրա դրական ազդեցություն են ունեցել։ Դրանք մատչելի են հարյուրավոր լեզուներով, և այնտեղ արձանագրված լուրը՝ հույս ներշնչող պատգամը, կարող է օգտակար լինել նաև ձեզ համար։

Կարող եք ուշադրություն դարձնել ներքոհիշյալ տեղեկությանը՝ տեսնելու, թե ինչպես ձեռք բերել դրանք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը