Անջնջելի տպավորություններ
Ամեն տարի Եհովայի վկաներն իրենց ապրած երկրներում հավաքվում են մեկտեղ՝ քրիստոնեական համաժողովների։ Այդ միջոցառումների ժամանակ նրանք հոգևորապես կերտող ուսուցում են ստանում և վայելում հավատակիցների առողջ ընկերակցությունը։ Սակայն նրանց համաժողովներն այցելած մարդկանց վրա անջնջելի տպավորություն են թողնում նաև այլ բաներ։
1999 թ. հուլիսին, օրինակ, հազարավոր մոզամբիկցի Վկաներ երեք բազմաբովանդակ օրեր անցկացրին՝ ներկա գտնվելով «Աստծո մարգարեական խոսքը» նահանգային համաժողովներին։ Շատերն առաջին անգամ էին եկել համաժողով։ Նրանց տպավորել էին ոչ միայն հարթակից լսվող խոսքերը, այլ նաև այն, ինչ տեսան իրենց շուրջը։
Մապուտուում գտնվող Համաժողովների սրահի մասին մի կին ասաց. «Իմ ողջ կյանքում ես երբեք այդպիսի գեղեցիկ վայր չեմ տեսել։ Զուգարաններում օճառ և հայելիներ կային, և նույնիսկ տհաճ հոտ չէր գալիս։ Տեսնում ես, որ մարդիկ խաղաղ են, իսկ երեխաներն աղմկոտ կռիվներ չեն սարքում։ Հրմշտոց էլ չկա։ Նայում ես երիտասարդներին՝ զվարթ դեմքեր ունեն և վարում են քաջալերական խոսակցություններ։ Ինձ նաև տպավորեց այն, թե ամեն ոք ինչքան պատշաճորեն է հագնված։ Մյուս անգամ կբերեմ իմ երեխաներին և կհամոզեմ ամուսնուս, որ անպայման գանք համաժողով»։
Այո՛, Եհովայի վկաների ազնվությունը, ուղղամտությունը և ֆիզիկական մաքրությունն աննկատ չեն մնում։ Ինչո՞ւ են նրանք տարբերվում։ Պատճառն այն է, որ նրանք անկեղծորեն ցանկանում են կյանքում կիրառել այն, ինչ որ սովորում են Աստվածաշնչից։ Ինչո՞ւ նրանց հետ միասին ներկա չգտնվել այս տարի անցկացվելիք համաժողովներին կամ տեղի Թագավորության սրահում ամեն շաբաթ անցկացվող հանդիպումներին և անձամբ չհամոզվել դրանում։
[նկար 32–րդ էջի վրա]
ԶԱՄԲԻԱ
[նկար 32–րդ էջի վրա]
ՔԵՆԻԱ
[նկար 32–րդ էջի վրա]
ՄՈԶԱՄԲԻԿ