Պատմում են Թագավորության քարոզիչները
Աստծո անունը մաքրվեց նախատինքից
ԱՍՏԾՈ խոսքում՝ Աստվածաշնչում, ասվում է. «Եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը» (Ա Պետրոս 2։12)։ Ուստի, ճշմարիտ քրիստոնյաները մշտապես ձգտում են պարկեշտ վարքի տեր լինել, որպեսզի անարգանք չբերեն Աստծո անվանը։
Զամբիայի հեռավոր շրջաններից մեկում՝ Սենանգայում, դպրոցի ուսուցչի տնից գողացել էին ռադիոընդունիչը։ Գողության մեջ նա մեղադրեց իրենց շրջակայքում քարոզելու եկած Եհովայի վկաներին։ Նա, դիմելով ոստիկանությանը, հայտարարեց, որ Եհովայի վկաները գողացել են իր ռադիոընդունիչը։ Որպես ապացույց, որ Վկաներն իսկապես մտել են իր տուն՝ նա մատնացույց էր անում սենյակում գտնված թերթիկը։ Ոստիկանությունը մերժեց դա ընդունել որպես փաստարկ։ Նրան խորհուրդ տվեցին գնալ և հիմնավորապես պարզել, թե բանն ինչումն է։
Եհովայի վկաները՝ ովքեր այդ օրն իրենց ծառայությունն անցկացրել էին այդ տան շրջակայքում, երեցների կողմից խորհուրդ ստացան գնալ ուսուցչի մոտ և խոսել կատարվածի մասին։ Եղբայրներից մի քանիսը գնացին, խոսեցին նրա հետ և բացատրեցին, որ իրենց գալու նպատակն է՝ մաքրել նախատինքից Եհովայի անունը։ Խոսակցության ընթացքում նրանք ասացին, որ այդ տանը իրենք հանդիպել են մի երիտասարդի, որին թերթիկ են հանձնել։ Նկարագրություններն օգնեցին ուսուցչին պարզել, թե ով է եղել այդ տղան։ Փաստորեն, դա իր իսկ եկեղեցու անդամներից մեկն էր։ Ուսուցիչը մոտեցավ նրան այդ հարցով, բայց վերջինս ժխտեց նրա բերած փաստարկները։ Դրանից հետո ուսուցիչն այդ մասին խոսեց նրա ծնողների հետ ու վերադարձավ տուն։ Մեկ ժամ չանցած՝ երիտասարդի մայրը եկավ նրա մոտ՝ գողացված ռադիոընդունիչը ձեռքին։
Խղճի խայթ զգալով՝ ուսուցիչը մոտեցավ երեցներին և ներողություն խնդրեց իր տարածած կեղծ մեղադրանքների համար։ Նրա արարքը ներելով հանդերձ՝ պահանջ ներկայացվեց, որպեսզի հասարակությանը տեղեկացվի եղելությունը, և բոլորն էլ իմանան, որ Վկաներն անմեղ են։ Դպրոցում կատարվեց համապատասխան հայտարարություն ու այդպիսով մաքրվեց նախատինքից Եհովայի անունը։ Եհովայի վկաները շարունակում են ազատորեն քարոզել այդ վայրերում։
[քարտեզ/նկար 19–րդ էջի վրա]
ԱՖՐԻԿԱ
Զամբիա
[թույլտվությամբ]
Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.