Իրադարձություն, որը չպետք է բաց թողնել
«Ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Աստծուց է գալիս՝ մեր երկնային հորից (Յակոբոս 1։17)։
Մեծագույն նվերը, որ Աստված տվել է մեղքի տակ գտնվող մարդկությանը, դա իր միածին Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով ապաքինվելու հնարավորությունն է։ Հիսուսի՝ մեր Փրկչի մահը հնարավոր է դարձնում հավիտենական կյանքը դրախտ–երկրի վրա։ Համաձայն Ղուկաս 22։19–ի խոսքերի՝ մեզ պատվեր է տրվում նշել Հիսուսի մահվան օրը։
Եհովայի վկաները ի սրտե հրավիրում են ձեզ իրենց հետ կատարելու Հիսուսի պատգամը՝ մասնակցելով ամեն տարի կազմակերպվող միջոցառմանը, որն անցկացվում է աստվածաշնչյան լուսնային օրացույցի Նիսան ամսվա 14–ին համապատասխանող օրը, արևամուտից հետո։ Այս տարի՝ 2001 թ.–ին, այդ օրը ապրիլի 8–ն է, կիրակի։ Չմոռանալու համար՝ կարող եք ձեզ մոտ նշումներ կատարել։ Ստույգ տեղեկություններ հանդիպման վայրի ու ժամի մասին կարող եք նախապես ձեռք բերել ձեր տարածքում ապրող Եհովայի վկաներից։