Նրանք խոսում են բարության և սիրո մասին
ՎԵՐՋԻՆ ժամանակներս Ֆրանսիայում Եհովայի վկաները զրպարտության մի մեծ արշավի թիրախ էին դարձել։ Ջանալով նրանց կեղծ լույսի ներքո ներկայացնել հասարակայնությանը՝ հակառակորդները խեղաթյուրված փաստեր են օգտագործել ու ապատեղեկատվության դիմել։ 1999–ի սկզբներին Եհովայի վկաները ողջ Ֆրանսիայով մեկ տարածեցին «Ֆրանսիայի ժողովո՛ւրդ, քեզ խաբում են» թերթիկի 12 մլն օրինակ։ Այս թերթիկի միջոցով Եհովայի վկաները քողազերծեցին իրենց դեմ ուղղված մեղադրական հայտարարությունները։
Այդ քարոզարշավից մի քանի օր անց, տեղական լրագրերից մեկին բաց նամակ հղեց խորհրդարանի նախկին անդամ, բժշկական գիտությունների դոկտոր պարոն Ժան Բոնոմը։ Նա գրեց. «Ժամանակ առ ժամանակ Եհովայի վկաներն այցելում են ինձ։ Նրանք խոսում են բարության և համընդհանուր սիրո մասին.... Նրանք չեն ներխուժում տները, համեստ կերպով են արտահայտվում և բարյացակամորեն լսում իմ թերահավատ մտքերը»։
Անդրադառնալով Եհովայի վկաների կրոնական հայացքներին՝ պարոն Բոնոմն ասաց. «Եհովայի վկաների կտրվածությունն այս աշխարհից դժվար թե որևէ մի վնաս հասցնի։ Մինչդեռ որոշ քաղաքագետների միամտությունն է, որ շատ ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում քաղաքացիների խաղաղության ու հասարակության ներդաշնակության համար»։