Նշանակալից իրադարձություն. իսկ դու կլինե՞ս այնտեղ
ՇՈՒՐՋ 3 500 տարի առաջ՝ մի հիշարժան օր, Եհովա Աստված Եգիպտոսում ստրկացված բոլոր իսրայելացի ընտանիքներին պատվիրեց գառ կամ այծ մորթել և նրա արյունից քսել իրենց տների դռների կողափայտերին ու ճակատաքարերին։ Հենց այդ գիշեր Աստծո հրեշտակը բոլոր եգիպտացիների անդրանիկներին սպանեց, բայց այդ նշանն ունեցող տների վրայով անցավ, նրանց չվնասեց։ Դրանից հետո իսրայելացիներն ազատ արձակվեցին։ Այս դեպքի կապակցությամբ հրեաներն ամեն տարի սկսեցին տոնել Պասեքը (կամ Զատիկը)։
Իր առաքյալների հետ վերջին Պասեքը տոնելուց անմիջապես հետո Հիսուս Քրիստոսը մի ընթրիք հաստատեց, որը հիշեցնելու էր իր զոհաբերական մահը։ Իր աշակերտներին փոխանցելով անթթխմոր հացը՝ նա ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Ապա նրանց տվեց մի բաժակ գինի՝ ասելով. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար»։ Իսկ վերջում Հիսուսն ավելացրեց. «Այս արէ՛ք իմ յիշատակի համար» (Մատթէոս 26։26—28; Ղուկաս 22։19, 20)։ Այսպիսով, Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին նշել իր մահվան օրը։
Այս տարի Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն ապրիլի 19–ին է՝ չորեքշաբթի օրը՝ մայրամուտից հետո։ Համայն աշխարհով մեկ Եհովայի վկաները հավաքվելու են այդ օրը՝ Հիսուսի պատվիրած կերպով նշելու նրա Հիշատակի երեկոն։ Սիրով հրավիրում ենք միանալ մեզ։ Խնդրում ենք ձեր տարածքում բնակվող Եհովայի վկաների հետ ճշտել այս հանդիպման ստույգ ժամն ու վայրը։