Մատանիներն իրենց մատներին վերադարձրեց...
«ՆԱՅԵՑԵ՛Ք իմ մատներին։ Որևէ բան նկատո՞ւմ եք»,— հարցրեց նա՝ ձեռքը պարզելով Եհովայի վկաներից մեկին՝ մի տիկնոջ։ Վերջինս նկատեց, որ նրա նշանի մատանին մատին չէ։ Բանն այն էր, որ ինքն ու կինը «իրար այլևս չեն հասկանում ու որոշել են ամուսնալուծվել»։ «Ո՛չ, ո՛չ, ահա ձեզ մի գիրք, կարդացե՛ք, խնդրեմ. այն կօգնի ձեզ ձեր ընտանեկան խնդիրները հարթել»,— ասաց Վկան՝ մեկնելով նրան Աստվածաշնչի վրա հիմնված մի հրատարակություն՝ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» վերնագրով։a
Մի քանի օր անց այդ տղամարդը վերադառնում է բարձր տրամադրությամբ և այս անգամ նշանի մատանին մատին։ Նա պատմում է, որ ինքն ու կինը կարդացել են «Գիտություն» գիրքը և դրանից հետո շատ երջանիկ են իրենց զգում։ Գիրքը բառի ուղղակի իմաստով մատանիներն իրենց մատներին էր դրել։
Աստվածաշնչում պարունակվող խորհուրդը կարող է օգնել ամուսիններին անկեղծ սեր ցուցաբերել միմյանց հանդեպ, քանի որ Աստվածաշնչի հեղինակը ոչ այլ ոք է, քան մեր Արարիչը, որն ասում է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։
[ծանոթագրություն]
a Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։