Դիմագրավել դժվարությունները ծնողական պարտականություններ կատարելիս
ԱՅՍՕՐ երեխաներին դաստիարակելը, հատկապես պատանեկան հասակում, ծնողների համար մեծ դժվարություն է ներկայացնում։ Կանադայի Մոնրեալ քաղաքում լույս տեսնող «Գազետտ» թերթն արձանագրում է, որ ալկոհոլային խմիչքների գործածությունը և թմրադեղեր ընդունելը «դեռահասների համար ընդունված կարգ է դարձել»։ Դա ցույց է տալիս, որ ծնողները «պարտավոր են ուշադրություն ցուցաբերել, երբ [իրենց] դեռահաս երեխաների վարքի մեջ փոփոխություններ են նկատում» («Gazette»)։
Ինչպե՞ս կարող են ծնողները որոշել, թե արդյոք իրենց երեխան ունի՞ դեռահասներին սպառնացող այդ խնդիրը։ Երեխաների և դեռահասների հոգեբանությունն ուսումնասիրող ամերիկյան ակադեմիան այդ առումով ներկայացնում է մի շարք ֆիզիկական, էմոցիոնալ բնույթի, նաև վարքագծում արտահայտվող ազդանշաններ, որոնք են՝ մշտական հոգնածությունը, բնավորության և խառնվածքի փոփոխությունը, փակ ննջասենյակում առանձին երկար ժամանակ մնալը, հակառակության ոգին և անօրեն քայլերի դիմելը։
Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին վնասակար արարքներից և դրանց վատ հետևանքներից։ Մոնրեալի համալսարաններից մեկի դոկտոր («McGill») Ջեֆրի Դերեվենսկին գտնում է, որ անցումային տարիքում ազատ շփման և փոխադարձ հարգանք զարգացնելու շնորհիվ կարելի է նվազեցնել հետագայում առաջ եկող խնդիրները։ Վերոհիշյալ «Գազետտ»–ն ավելացնում է, որ երեխան պատանեկության տարիներին դեռևս «ծնողական սիրո, առաջնորդության, աջակցության և դաստիարակության» կարիքն ունի, չնայած այդ տարիքում անկախության ձգտելու նրա ցանկությունն ավելի մեծ է։ Այս տեսակետը համապատասխանում է Աստվածաշնչի առակներից մեկի արտահայտած մտքին, որտեղ ասվում է. «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22։6)։ Աստված ծնողներին խորհուրդ է տալիս լավ օրինակ ծառայել իրենց երեխաներին՝ միաժամանակ նրանց համար լինելով ընկեր, համագործակից և ուսուցիչ (Բ Օրինաց 6։6, 7)։