Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 11/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 1999 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Դրոշին պատիվ տալը, ընտրություններ և այլընտրանքային քաղաքացիական ծառայություն
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Նրանք «այս աշխարհքիցը չեն»
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Կազմակերպության կառույցի զարգացումը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
1999 Դիտարան
w99 11/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ կարծիքի են Եհովայի վկաները քվեարկումների վերաբերյալ։

Աստվածաշունչը պարզ արտահայտված սկզբունքներ է պարունակում, որոնք օգնում են Աստծո ծառաներին ճիշտ դիրք բռնել այս հարցում։ Կարող է թվալ, թե քվեարկումներին մասնակցելուն արգելք հանդիսացող ոչ մի սկզբունք գոյություն չունի։ Օրինակ՝ ոչ մի պատճառ չկա ասելու, թե տնօրենների խորհուրդը իր ընկերությանը վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու համար չի կարող քվեարկել։ Եհովայի վկաների ժողովներում նույնպես հաճախ են քվեարկության միջոցով որոշումներ կայացվում՝ կապված հանդիպման ժամերի և ժողովի դրամական միջոցների օգտագործման հետ. քվեարկումը անց է կացվում ձեռք բարձրացնելով։

Իսկ ի՞նչ կարելի է ասել քաղաքական ընտրությունների մասին։ Որոշ ժողովրդավարական երկրներում բնակչության հազիվ 50 տոկոսն է մասնակցում ընտրություններին։ Իսկ ինչ վերաբերվում է Եհովայի վկաներին, ապա նրանք քվեարկության հարցում հարգում են ուրիշների իրավունքները և զարտուղի ճանապարհներով դուրս չեն գալիս քաղաքական ընտրությունների դեմ։ Նրանք ցուցաբերում են պատշաճ վերաբերմունք ընտրված իշխանությունների նկատմամբ և համագործակցում են նրանց հետ (Հռովմայեցիս 13։1—7)։ Իսկ մասնակցել քվեարկությանը, թե՝ ոչ, դա յուրաքանչյուր Վկայի որոշումն է՝ հիմնված Աստվածաշնչի սկզբունքներով դաստիարակված խղճի և Աստծո ու պետության առջև կրած իր պարտականությունների գիտակցման վրա (Մատթէոս 22։21; Ա Պետրոս 3։16)։ Այնուհանդերձ, անձնական որոշում կայացնելիս, Վկաները հաշվի են առնում մի շարք հանգամանքներ։

Նախևառաջ՝ պետք է նշել Հիսուս Քրիստոսի՝ իր հետևորդների մասին ասված խոսքերը. «Նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ» (Յովհաննէս 17։14)։ Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում այս սկզբունքին։ Աշխարհի մի մասը չկազմելով՝ նրանք չեն մասնակցում նրա քաղաքական գործերին (Յովհաննէս 18։36)։

Երկրորդ՝ Պողոս առաքյալն իր օրերում ապրող մարդկանց ներկայացավ որպես Քրիստոսի «դեսպան» (Եփեսացիս 6։20, Արևմտ. Աստ.; Բ Կորնթացիս 5։20, Արևմտ. Աստ.)։ Եհովայի վկաները հավատում են, որ Հիսուս Քրիստոսն այժմ Աստծո երկնային Թագավորության Թագավորն է, և, Պողոս առաքյալի նման իրենք էլ «դեսպաններ» դարձած, այդ Թագավորության մասին հռչակում են բոլոր ազգերին (Մատթէոս 24։14; Յայտնութիւն 11։15)։ Սովորաբար, դեսպանները պարտավոր են չեզոք դիրքում մնալ և չմիջամտել այն երկրի գործերին, որտեղ ուղարկվել են։ Որպես Աստծո երկնային Թագավորության ներկայացուցիչներ՝ Եհովայի վկաները պարտավորվածության միևնույն զգացումն ունեն՝ չխառնվել այն երկրի քաղաքական գործերին, որտեղ բնակվում են։

Նկատի առնվելիք հարցի երրորդ կողմն այն է, որ, ձայն տալով որևէ թեկնածուի, ակամայից նրա գործերի պատասխանատուն ենք դառնում (համեմատեք Ա Տիմոթէոս 5։22)։ Քրիստոնյաները պետք է լրջորեն հաշվի առնեն վերոհիշյալ հանգամանքը, թե՝ արդյոք պատրա՞ստ են կրելու այդ պատասխանատվությունը։

Չորրորդ՝ Եհովայի վկաները շատ թանկ են գնահատում իրենց քրիստոնեական միասնությունը (Կողոսացիս 3։14)։ Երբ կրոնը սկսում է խառնվել քաղաքական հարցերին, հետևանքը լինում է այն, որ հաճախ են պառակտություններ առաջանում նրա անդամների միջև։ Հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին՝ Եհովայի վկաները ձեռնպահ են մնում քաղաքական գործերին մասնակցելուց և դրանով իսկ պահպանում իրենց քրիստոնեական միասնությունը (Մատթէոս 12։25; Յովհաննէս 6։15; 18։36, 37)։

Եվ վերջապես հինգերորդ՝ քաղաքականության հանդեպ չեզոք դիրք բռնելու շնորհիվ Եհովայի վկաները կարողանում են ազատ մոտենալ քաղաքական տարբեր ուղղությունների պատկանող մարդկանց և զրուցել նրանց հետ Թագավորության մասին (Եբրայեցիս 10։35, ՆԱ)։

Աստվածաշնչյան վերը հիշատակված սկզբունքների վրա հիմնվելով՝ աշխարհի շատ երկրներում բնակվող Եհովայի վկաները անձամբ որոշում են չմասնակցել քաղաքական ընտրություններին, իսկ այդպիսի որոշում կայացնելու նրանց ազատությանը թիկունք է կանգնում տվյալ պետության օրենքը։ Բայց ինչպե՞ս վարվել, եթե օրենքը պահանջում է, որ քվեարկությանը մասնակցեն տվյալ երկրի բոլոր քաղաքացիները։ Նման իրավիճակում յուրաքանչյուր Վկա ինքն է պատասխանատու, սեփական խղճով առաջնորդվելով, Աստվածաշնչի վրա հիմնված որոշում կայացնելու։ Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը որոշում է մտնել քվեարկության խցիկ, դա նրա իրավունքն է։ Թե ինչ կանի այնտեղ՝ վերաբերվում է միայն իրեն և Արարչին։

1950 թ. նոյեմբերի 15–ի «Դիտարանի» թողարկման մեջ (անգլ., էջ 445, 446) ասվում է. «Այնտեղ, որտեղ կեսարը պարտավորեցնում է իր քաղաքացիներին քվեարկել.... [Վկաները] կարող են լինել ընտրողների ցուցակում և մտնել քվեարկության խցիկ։ Այստեղ է, որ նրանք պետք է նշեն կամ գրեն քվեաթերթիկի վրա, թե ում են ընտրում։ Քվեարկության մասնակիցները կարող են քվեաթերթիկի վրա գրել ինչ որ կամենան։ Ուստի, այս պարագայում՝ իրենց Աստծո աչքի առաջ, նրա Վկաները պետք է վարվեն իր հրամանների և իրենց հավատի հետ ներդաշնակ։ Մեր պարտականությունների մեջ չի մտնում խորհուրդ տալը, թե նրանք ինչ պետք է անեն իրենց քվեաթերթիկների հետ»։

Իսկ ինչպե՞ս վարվի քրիստոնյա կինը, եթե վերջինիս ամուսինը, որը չի կիսում իր կրոնական համոզմունքները, ստիպում է նրան անպայման մասնակցել քվեարկությանը։ Կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն, ինչպես որ քրիստոնյաներն են հնազանդ բարձր իշխանություններին (Եփեսացիս 5։22; Ա Պետրոս 2։13—17)։ Եթե նա հնազանդվում է ամուսնուն և մտնում քվեարկության խցիկ, դա նրա անձնական որոշումն է։ Ոչ մեկն իրավունք չունի նրան քննադատելու (համեմատեք Հռովմայեցիս 14։4)։

Իսկ ի՞նչ ասել այն երկրների մասին, որտեղ, թեպետ քվեարկություններին մասնակցելը օրենքով պարտադրված չէ, սակայն, ընդհանուր առմամբ, թշնամաբար տրամադրվածություն, հնարավոր է նույնիսկ ֆիզիկական վնասվածքներ հասցնելու սպառնալիք է զգացվում նրանց հանդեպ, ովքեր չեն մասնակցում ընտրություններին։ Կամ, գուցե, նրանք, ովքեր օրենքով սահմանված կարգով պարտավոր չեն քվեարկելու, չմասնակցելու պատճառով անօրինաբար և դաժանորեն պատժվում են։ Նման դեպքերում քրիստոնյան պետք է ինքն անձամբ որոշում կայացնի։ «Իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու» (Գաղատացիս 6։5)։

Գուցե պատահեն ոմանք, ովքեր զարմանան՝ տեսնելով, որ ընտրությունների ժամանակ Եհովայի վկաներից ոմանք մասնակցում են քվեարկությանը, իսկ ոմանք՝ ոչ, ինչը, թերևս, այդ մարդկանց համար գայթակղություն դառնա։ Նրանք կարող են մտածել, թե՝ Եհովայի վկաները միասնական չեն։ Սակայն մարդկանց պետք է բացատրել, որ խղճին վերաբերող հարցերում, ինչպես օրինակ՝ տվյալ դեպքում, քրիստոնյաներից յուրաքանչյուրն իրավունք ունի Եհովայի առջև իր անձնական որոշումը կայացնելու (Հռովմայեցիս 14։12)։

Սակայն ինչպիսին էլ որ լինի տարբեր հանգամանքներում Եհովայի վկաների կայացրած որոշումները, նրանց նպատակն է ամեն գնով պահպանել իրենց քրիստոնեական չեզոքությունը և բաց չթողնել մարդկանց հետ ազատ խոսելու հնարավորությունը։ Բոլոր հարցերում նրանք ապավինում են Եհովա Աստծուն՝ զորության, իմաստության և օգնության աղբյուրին, որպեսզի կարողանան խուսափել իրենց հավատի հետ փոխզիջման գնացող ցանկացած արարքից։ Այդպես վարվելով՝ նրանք վստահում են այն խոսքերին, որ ժամանակին գրել է սաղմոսերգուներից մեկը. «Դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ» (Սաղմոս 31։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը