Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 5/1 էջ 32
  • Հաղթանակ չարի դեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հաղթանակ չարի դեմ
  • 1999 Դիտարան
1999 Դիտարան
w99 5/1 էջ 32

Հաղթանակ չարի դեմ

«Ի՞նչու համար է անիծում այս սատկած շունը իմ տէր թագաւորին. թող անցնեմ ու գլուխը կտրեմ»։ Այսպիսի պահանջ ներկայացրեց իսրայելացիների բանակի Աբեսսա անունով մի առաջնորդ։ Նա բարկացավ, երբ լսեց, թե ինչպես է Բենիամինի ցեղից Սեմեի անունով մի մարդ իր տիրոջ՝ Դավիթ թագավորի հասցեին ատելությամբ լի վիրավորանքներ տեղում (Բ Թագաւորաց 16։5—9)։

Աբեսսան տեղի տվեց մի սկզբունքի, որը ընդունված բան է մեր օրերում. դա ‘չարի դեմ չարով չհատուցելու’ սկզբունքն է։ Այո՛, Աբեսսան ցանկանում էր պատժել Սեմեին Դավիթին ուղղված վիրավորանքների համար։

Իսկ ինչպե՞ս արձագանքեց Դավիթը։ Նա սաստեց Աբեսսային և ասաց. «Թող տուէք նորան»։ Թեև Սեմեիի մեղադրանքներն անարդարացի էին, սակայն Դավիթը խոնարհությամբ հակազդեց այդ խոսքերին և խուսափեց նույնով փոխհատուցել։ Փոխարենը՝ նա հարցի լուծումը Եհովայի ձեռքը հանձնեց (Բ Թագաւորաց 16։10—13)։

Երբ իր որդու բարձրացրած անհաջող ապստամբությունից հետո Դավիթը վերադարձավ իշխանության գլուխ, նրան դիմավորելու եկած առաջին մարդկանցից էր Սեմեին, որը ներում էր խնդրում Դավիթից։ Կրկին Աբեսսան ցանկացավ սպանել նրան, և կրկին Դավիթը թույլ չտվեց այդ անելու (Բ Թագաւորաց 19։15—23)։

Այս դեպքով Դավիթը վկայեց, որ ինքը Հիսուս Քրիստոսի նախակերպարն է, որի մասին Պետրոսը գրեց. «Նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց.... այլ յանձնուեց արդարութեամբ դատողին» (Ա Պետրոս 2։23)։

Այսօր քրիստոնյաներին խորհուրդ է տրվում լինել ‘խոնարհ և չարի փոխարեն չարով չհատուցել’ (Ա Պետրոս 3։8, 9)։ Դավիթի և Հիսուս Քրիստոսի ընթացքին հետևելով՝ մենք նույնպես կարող ենք ‘բարիով հաղթել չարը’ (Հռովմ. 12։17—21)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը