Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 12/1 էջ 32
  • Մայրական սիրուց ավելի ուժգին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայրական սիրուց ավելի ուժգին
  • 1998 Դիտարան
1998 Դիտարան
w98 12/1 էջ 32

Մայրական սիրուց ավելի ուժգին

ՇԱՏ մայրեր իրենց նորածին երեխաներին թողնում են մետրոյի կայարաններում, հասարակական զուգարաններում կամ եռուզեռով լի փողոցներում։ Երբեմն աղբ հավաքողները նորածիններ են գտնում նույնիսկ աղբարկղերում՝ աղեկտուր լացից ուժասպառ եղած իրենց մայրերին աղաղակելիս։ «Նորածիններին փողոցներում թողնելու դեպքերն ավելանում են»,— գրում է թերթերից մեկը» («O Estado de S. Paulo»)։ Իհարկե, երիտասարդ մայրը կարող է հետագայում զղջալ իր արարքի համար, սակայն հուսահատությունից այդ քայլին է դիմում՝ երեխայի կյանքը վտանգի տակ դնելով։

Թերևս զարմանաք. «Ինչպե՞ս կարող է մոր մտքով անցնել լքել երեխային և նրան կյանքի քմահաճույքին հանձնել»։ Աստվածաշունչը Ստեղծիչի՝ իր ժողովրդի հանդեպ տածած սիրո մեծությունը ցույց տալու համար հետևյալ համեմատական նկարագրությունն է տալիս. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ» (Եսայիա 49։15)։

Իրոք, մեր հանդեպ ունեցած Աստծո սերը ցանկացած ծնողի սիրուց ավելի ուժգին է։ Աստված նաև նրբազգաց է մեր կարիքների հանդեպ։ Ուրեմն, լինեք երիտասարդ թե ծեր և ինչպիսի խնդիր էլ որ ունենաք, իմացեք, որ լքված չեք։ Ձեր Ստեղծիչը ցանկանում է օգնել ձեզ և հետաքրքրվում է ձեր բարօրությամբ։ Սաղմոսերգուն ասում է. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27։10)։

Ամբողջ աշխարհում հրատարակվում են «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը, որոնց օգնությամբ գիտություն ենք ստանում «միակ ճշմարիտ [Եհովա] Աստծու» և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին. գիտություն, որը կարող է հավիտենական կյանքի առաջնորդել նրանց, ովքեր գնահատում և ընդունում են այն (Յովհաննէս 17։3)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը