Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 8/1 էջ 32
  • Ո՞վ է մեղավորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է մեղավորը
  • 1998 Դիտարան
1998 Դիտարան
w98 8/1 էջ 32

Ո՞վ է մեղավորը

Շատերն իրենց դժբախտությունների համար Աստծուն են մեղադրում։ Այդ մասին է հաստատում Աստվածաշնչի առակներից մեկը. «Մարդու անզգամութիւնը ապականում է նրա ճանապարհները, բայց իր սրտում նա մեղքը գցում է Աստծու վրայ» (Առակաց 19։3, ԷԹ)։ Աստծուն մարդկային դժբախտությունների պատասխանատուն համարելը նման է այն բանին, եթե հաճախ ոչ սթափ վիճակում երթևեկելու պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարների համար մեղադրենք ավտոմեքենաներ արտադրողին։

Աստված իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով մարդկությանը տվել է արժեքավոր ղեկավարություն։ Ուսումնասիրելով Աստծու կողմից տրված այս ժողովածուն և ապրելով նրա օրենքների ու սկզբունքների համաձայն՝ կարող ենք խուսափել կյանքի բազմաթիվ ծուղակներից։ Դրան հակառակ՝ Աստծո հրահանգներին հակասող արարքներն աղետի են հանգեցնում։ Շատակերների, ծխախոտ օգտագործողների, հարբեցողների կամ անբարոյություն գործողների համար քայքայված առողջությունը հաճախ տառապանքի պատճառ է դառնում (Ղուկաս 21։34, ԱԹ; Ա Կորնթացիս 6։18; Բ Կորնթացիս 7։1)։ Ահա թե ինչ է գրում քրիստոնյա Պողոս առաքյալը. «Ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք» (Գաղատացիս 6։7, 8)։

Որքա՜ն ավելի լավ է Աստծո օրենքներով ու սկզբունքներով ապրելը։ Եթե մենք այդպես վարվենք, ապա կճաշակենք Աստծու խոստացած ճշմարտությունը, որը նա հաղորդել է Եսայիա մարգարեի միջոցով. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը