Օրինակելի վարքը գովասանքի է արժանի
ԻՏԱԼԱԿԱՆ թերթերից մեկը, «La Gazzetta del Mezzogiorno», գովեստի խոսքեր էր հղել Եհովայի վկաներին հրատարակված «Մատերա՝ անզուգական քարանձավային բնակավայրերի քաղաք» հոդվածի համար։ Այդ հոդվածը տպագրվել էր «Արթնացե՛ք» ամսագրի 1997 թ. հուլիսի 8–ի համարում, ամսագիր, որը լույս է տեսնում մեծ տպաքանակով և բազմաթիվ լեզուներով։ Այն թարգմանվում է 81 լեզուներով, և համայն աշխարհում շրջանառության մեջ է գտնվում ամսագրի ավելի քան 19 միլիոն օրինակ։ Թերթն ակնարկում էր այն մասին, որ «Արթնացե՛ք»–ի սույն հոդվածը «Մատերաքաղաքի պատմական և գեղարվեստական ժառանգությունները հրապարակայնորեն գովազդելու հարցում այդ ամառ անգերազանցելի էր մնացել»։
Թերթը գովասանքով էր խոսում 1997–ին Վկաների՝ Մատերայում անցկացված «Հավատ Աստծո Խոսքի հանդեպ» շրջանային համաժողովի մասին։ Հոդվածում նշվում էր, որ Վկաները կարողացան «քաղաքի «Սեթեմբրե XXI» մարզադաշտում ամառվա կեսին՝ կիզիչ արևի տակ, հավաքել 4 000 մարդ. նրանք հոգ էին տանում մաքրության համար՝ անվճար կարգով հիմնովին վերաներկելով և թարմացնելով այդ մարզական կենտրոնը (մասնավորապես զուգարանի հարմարանքները), վճարելով միայն իրենց անհրաժեշտ նյութերի ձեռք բերման դիմաց»։
Եհովայի վկաները ձգտում են լավ հարևաններ լինել (Մատթէոս 22։37—39)։ Նրանք հետևում են Սուրբ գրային հետևյալ հորդորին. «Եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի .... դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը» (Ա Պետրոս 2։12)։