Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 1/1 էջ 32
  • Մարտահրավեր նետող պատասխան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարտահրավեր նետող պատասխան
  • 1998 Դիտարան
1998 Դիտարան
w98 1/1 էջ 32

Մարտահրավեր նետող պատասխան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ կաթոլիկական «Կաթոլիկ հերոլդ» լրագրում վերջերս հրատարակվեց Ուելսում բնակվող մի ընթերցողի հետևյալ նամակը. «Մի երեկո երկու Եհովայի վկաներ տունս այցելեցին։ Զրույցի ընթացքում նշեցի այն մասին, որ Կաթոլիկական եկեղեցին է երաշխավորել Նոր Կտակարանի ստուգությունը, որից նրանք մեջբերումներ են անում։ Ի զարմանս ինձ նրանցից մեկը համաձայնվեց։ «Այո,— ասաց նա,— դուք եք երաշխավորել այն, սակայն նրա պատվիրաններին չեք հետևում։ Հիսուսը պատվիրել է. «Սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ», բայց դուք սպանում եք միմյանց։ Անցած պատերազմում կաթոլիկները սպանեցին կաթոլիկներին, սակայն ոչ մի Եհովայի վկա չսպանեց իր հավատակցին»։ Համաձայնվելուց բացի ի՞նչ կարող էի անել։ Ինչպե՞ս կարող ենք միասնության համար աղոթել մեր «բաժանված եղբայրակիցների» հետ, երբ մեր միջև չկա իսկական միասնություն։ Արդյոք չպե՞տք է առաջին հերթին այս խայտառակ կռիվներին վերջ տալ» (Յովհաննէս 15:12)։

Քսաներորդ դարի երկու Համաշխարհային պատերազմներն էլ սկսվեցին քրիստոնյա աշխարհում և խլեցին հիսունից վաթսուն միլիոն կյանքեր։ Սակայն պետք է ճշմարտորեն ասել, որ Եհովայի վկաներն այդ պատերազմներում ո՛չ մասնակցություն են ունեցել, ո՛չ էլ խառնվել են համատարած կերպով տեղի ունեցող որևէ ընդհարման։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Անհրաժեշտ է շատ ավելին իմանալ քրիստոնեական սիրո և միասնության զորեղ կապերի մասին, որն ունեն հինգ միլիոնից ավել Եհովայի վկաներ համայն աշխարհում (համեմատել Եսայիա 2։4)։

[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]

U.S. National Archives photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը