Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 11/1 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2005 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Ես կվերցնեմ ձեր գրականությունը, եթե դուք վերցնեք իմը»
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպե՞ս են Եհովայի վկաները ձեռք բերում Աստվածաշնչի հասկացողությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Արժե՞ խորամուխ լինել այլ կրոնների մեջ
    2000 Դիտարան
  • Ամուր կառչենք աստվածային վարդապետությանը
    2000 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 11/1 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

• Ինչո՞ւ են Եհովայի վկաները մերժում Աստվածաշնչի ուսումնասիրության իրենց ձեռնարկները փոխանակել այն կրոնական գրականության հետ, որ առաջարկում են մարդիկ, որոնց նրանք հանդիպում են։

Եհովայի վկաները իրենց ծառայությունը կատարում են՝ հնազանդվելով Աստծու հրահանգներին։ Հիսուսն ասաց, որ իրերի ներկա համակարգի վերջին օրերում «արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը [պետք է քարոզվի] ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։3, 14)։ Ուստի Վկաները մարդկանց չեն այցելում ճշմարտությունը փնտրելու կամ գիտելիքներ ձեռք բերելու համար։ Ընդհակառակը՝ նրանք արդեն անհամար ժամեր տրամադրել են Աստծու Խոսքի ճշմարտությունն իմանալուն ու քանի որ ընդունել են բարի լուրը, ցույց տալով իրենց հնազանդությունը՝ այցելում են մարդկանց, որպեսզի հաղորդեն նրանց այդ լուրը։

Շատ մարդիկ, ովքեր կարծում են, թե «բոլոր կրոններում էլ ինչ–​որ լավ բան կա», գուցե համարեն, որ այս տեսակետից բացի, ուրիշ տեսակետ ունենալը, ցույց է տալիս, որ անհատը սահմանափակ մտածելակերպի տեր է (հակադրի՛ր Հիսուսի տեսակետին, որ արձանագրված է Մատթէոս 7։13, 14, 21–23 համարներում)։ Հին Աթենքի փիլիսոփաները խրախուսում էին մարդկանց ազատ մտածելակերպ ունենալ և հաճույք էին ստանում «նոր բան ասե[լուց] կամ լսե[լուց]» (Գործք 17։18–21)։ Սակայն նրանց առջև խոսելիս Պողոսը չսկսեց նրանց հետ փիլիսոփայական կամ այլ կարգի գաղափարներ փոխանակել։ Նա օգտվեց այդ առիթից և ներկայացրեց այն, ինչում նա համոզված էր, որ ճշմարտություն է՝ անկախ այն բանից՝ կհամարեն նրան սահմանափակ մտածելակերպ ունեցող անհատ, թե՝ ոչ։ Չնայած որ այդ աթենացիներից ոմանք ծաղրեցին նրան, այնուամենայնիվ շատերը դրականորեն արձագանքեցին և դարձան հավատացյալներ (Գործք 17։32–34; Բ Կորնթացիս 6։14–18)։

Ակներևաբար, Պողոսը գիտեր հունական որոշ ուսմունքներ և այդ գիտելիքներն օգտագործեց ավելի արդյունավետ վկայություն տալու համար (Գործք 17։28)։ Նմանապես, Եհովայի վկաները անտեղյակ չեն մյուսների հավատալիքներից։ Նրանք բավական գիտելիքներ ունեն իրենց տեղանքում հայտնի կրոնների հավատալիքների մասին։ Այդ ուսմունքների մասին տեղեկություններ կարելի է գտնել «Ի՞նչ է արել կրոնը մարդկության համար» գրքում (անգլ.), ինչպես նաև «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի բազմաթիվ համարներում։ Տարբեր կրոնների մասին տեղեկությունները այս հրատարակություններում այնպես են ներկայացված, որ ակնհայտ լինի, թե ինչով են դրանք տարբերվում Աստվածաշնչի ճշգրիտ ուսմունքներից։

Աստծու Խոսքը նախազգուշացնում է քրիստոնյաներին, որ «սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի» (Բ Կորնթացիս 11։14, 15)։ Սատանային հաջողվեց ներկայանալ որպես լույսի հրեշտակ, և նա նույնիսկ կարողացավ մոլորեցնել Եվային՝ կատարյալ մարդու (Ա Տիմոթէոս 2։14)։ Ուստի անխոհեմ, ինչպես նաև թանկարժեք ժամանակի կորուստ կլինի, եթե Եհովայի վկաները վերցնեն կամ կարդան կեղծ կրոնական գրականություն, որ թողարկվում է մոլորեցնելու նպատակով։ Նրանք չեն ցանկանում լինել այն ցավալի իրավիճակում, որում հայտնվեցին այն հրեաները, որոնց մասին Պողոսը գրեց, թե նրանք «փոխանակեցին Աստծու ճշմարտութիւնը ստով» (Հռովմայեցիս 1։25, ԷԹ)։

Բացի այդ, որոշ կրոնական հրատարակություններ, որոնք մարդիկ գուցե առաջարկեն Եհովայի վկաներին, գրվել են հավատուրացների կողմից կամ պարունակում են նրանց մտքերը։ Ճշմարիտ քրիստոնյաներին պատվեր է տրվում խուսափել հա­վատուրացներից (Բ Յովհաննէս 9–11; Տիտոս 3։10, 11)։ Ուստի տեղին է, որ «Դիտարանի» 1983 թ. հունիսի 15–ի համարում (էջ 15, անգլ.) ասվում է. «Առաջին դարում ապրած Հիմենոսն ու Փիլետոսը դարձել էին հավատուրացներ և փորձում էին կործանել մյուսների հավատը։ Աստված այսպիսի սկզբունք էր տվել. «Պիղծ ունայնախօսութիւնիցը ետ քաշուիր. որովհետեւ աւելի առաջ կ’գնան ամբարշտութեան մէջ» (Բ Տիմոթէոս 2։16–19)։ Այն քրիստոնյաները, որոնք հետևում են այս սկզբունքին, չեն ցանկանա լսել հավատուրացներին և ոչ էլ կցանկանան վերցնել որևէ «թունավոր» գրականություն, որը հավատուրացները տարածում են «պիղծ շահի պատճառով»։ Մի՞թե արժե թիկունք կանգնել նրանց չար գործերին՝ գնելով նրանց գրականությունը (Տիտոս 1։11)։ Որպես հավատարիմ քրիստոնյաներ՝ եկեք պահենք Աստծու սկզբունքները, լցնենք մեր միտքը ճշգրիտ և արդար բաներով և երախտագիտությամբ ու հավատարմությամբ թիկունք կանգնենք այն միջոցին, որի օգնությամբ մենք ճանաչեցինք Աստվածաշնչի ճշմարտությունը (Ա Տիմոթէոս 4։16)»։

Ուստի Եհովայի վկաների կողմից իմաստուն չի լինի, ոչ էլ Աստծու խորհրդի հանդեպ հարգանքի ցուցաբերում կլինի Աստվածաշնչի ուսումնասիրության ար­ժեքավոր ձեռնարկները, որոնք սուրբգրային ճշմարտություն են պարունակում, փոխանակել այնպիսի կրոնական գրականության հետ, որը սխալ գաղափարներ է բովանդակում և հավատուրացների տեսակետներն է տարածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը