Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 11/15 էջ 21
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
  • «Բարի գործերի նախանձախնդի՞ր» ես
    2013 Դիտարան
  • Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է մոլեխաղը
    2011 Դիտարան
  • «Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ»
    2006 Դիտարան
2010 Դիտարան
w10 11/15 էջ 21

Ընթերցողների հարցերը

Խանութներում մարդկանց երբեմն առաջարկում են տոմս, որը եթե անհատը լրացնի, հնարավոր է՝ հետագայում ընդգրկվի այն մարդկանց թվում, որոնցից մի քանիսը նվեր կստանան։ Տեղի՞ն է, որ քրիստոնյան մասնակցի այդպիսի «վիճակահանության»։

Սովորաբար այդպիսի վիճակահանությունների նպատակն է խրախուսել մարդկանց մտնել խանութ կամ շարժել հետաքրքրությունը որևէ ապրանքի հանդեպ։ Վիճակահանության ժամանակ առանց խտրականության ընտրվում են հաճախորդներ, որոնց տրվում են մրցանակներ։ Անպայման չէ, որ դա մոլեխաղ լինի, քանի որ ոչ ոք փող կամ այլ բան չի վճարում տոմսը ստանալու համար։ Նաև եթե անհատը վերցնում է տոմսը, դա ինքնըստինքյան չի նշանակում, որ «Շանսի», կամ՝ «Բախտի» աստծուն է ապավինում։ Նա, ով վերցնում է տոմսը (կամ լրացնում է իր անունը), կարող է մտածել. «Նվեր տալը գովազդի միջոց է։ Եթե ես ընտրվեմ, կվերցնեմ այն»։

Քրիստոնյան, շարժվելով իր խղճի թելադրանքով, ինքը պետք է որոշի՝ վերցնե՞լ տոմսը, որը պարզապես գովազդի մի միջոց է, թե՞ ոչ։ Նա կարող է ինքն իրեն հարցնել. «Եթե վերցնեմ տոմսը, իմ մեջ կառաջանա՞ ագահություն, որը դրդում է մարդկանց տրվելու մոլեխաղին։ Ուրիշներին գայթակղեցնելու առիթ կտա՞մ։ Հնարավո՞ր է, որ այդպիսով ապավինեմ «Բախտի աստծուն»» (Ես. 65։11)։

Ճշմարիտ քրիստոնյաները հասկանում են, որ Եհովան հավանություն չի տալիս ագահությանն ու կռապաշտությանը (1 Կորնթ. 6։9, 10)։ Նրանց նաև հետևյալ պատվերն է տրվել. «Չգայթակղեցնեք ուրիշներին» (Փիլիպ. 1։10)։

Սակայն պատկերացրու, որ ինչ-որ մեկը վերցնում է տոմսը, հաղթող է դուրս գալիս «վիճակահանության» ժամանակ, բայց բացահայտում է, որ «նվերը» վիճակախաղի տոմս է։ Հանկարծակի այն, ինչը պարզապես գովազդի համար նախատեսված միջոց էր, դառնում է մոլեխաղի մի ձև։ Անհատը պարտավոր չէ վերցնել այն։ Օրինակ՝ արդյոք նա կվերցնե՞ր գողացված ադամանդներ միայն այն պատճառով, որ դրանք «նվեր» են։

Ուստի եթե քրիստոնյան որոշում է, որ իր և ուրիշների շահերից ելնելով՝ լավ կլինի չվերցնել տոմսը, մյուսները չպետք է հարցականի տակ դնեն նրա որոշումը։ Մյուս կողմից՝ եթե քրիստոնյան համոզված է, որ տոմս վերցնելը ոչ մի խնդիր չի առաջացնի, ապա դա իր որոշումն է։ Աստծու Խոսքն ասում է. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը