Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Սերովբեներ»
  • Սերովբեներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սերովբեներ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է ....Եհովան»
    2011 Դիտարան
  • «Սուրբ, սուրբ, սուրբ է» Եհովան
    Մոտեցիր Եհովային
  • Գնահատո՞ւմ եք Եհովայի կազմակերպությունը
    1998 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Սերովբեներ»

ՍԵՐՈՎԲԵՆԵՐ

Ոգեղեն էակներ, որոնք կանգնած են Եհովայի երկնային գահի շուրջը (Ես 6։2, 6)։ Եբրայերեն սերաֆիմ գոյականը (հոգնակի) ծագել է սարաֆ բայից, որ նշանակում է «այրել» (Ղև 4։12)։ Հետևաբար եբրայերեն սերաֆիմ բառը բառացի նշանակում է «այրվողներ»։ Այս գոյականը թե՛ եզակի (եբր.՝ սարաֆ), թե՛ հոգնակի թվով հանդիպում է նաև Աստվածաշնչի այլ համարներում և վերաբերում է երկրային էակներին։ Այդ դեպքերում այն նշանակում է «թունավոր», «կիզող», «այրող» և «կրակոտ օձ» (Թվ 21։6, ծնթ.; Ես 30։6, ծնթ.)։

Եսայիա մարգարեն նկարագրում է իր տեսիլքը՝ ասելով. «Օզիա թագավորի մահվան տարում ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհաշուք գահին։ Նրա փեշերը տարածվել էին տաճարով մեկ։ Նրա շուրջը [բռց.՝ «վերևում»] սերովբեներ էին կանգնած։ Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր։ Նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան։ Ողջ երկիրը նրա փառքով է լցված».... Ես ասացի. «Վա՜յ ինձ։ Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ, ապրում եմ անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ, մինչդեռ իմ աչքով տեսա Թագավորին՝ հենց իրեն՝ Զորքերի տեր Եհովային»։ Այդ ժամանակ սերովբեներից մեկը դեպի ինձ թռավ։ Նրա ձեռքին շիկացած ածուխ կար, որը ունելիով վերցրել էր զոհասեղանից։ Նա այդ ածուխով դիպավ բերանիս ու ասաց. «Ահա սա շուրթերիդ դիպավ. քո հանցանքը ջնջված է, քո մեղքը քավված է»» (Ես 6։1-7)։

Այս համարներում Աստծու նկարագիրը չի տրվում։ Սակայն ասվում է, որ նրա փառահեղ հագուստի փեշերը տարածվել էին տաճարով մեկ, այնպես որ կանգնելու տեղ չկար։ Նրա գահը ոչ միայն «վեհաշուք» էր, այլև «բարձր» էր՝ չուներ որևէ հենարան։ Սերովբեները «կանգնած» էին թերևս այն իմաստով, որ օդում էին մնում իրենց երկու թևերի օգնությամբ, ինչպես որ անապատում ամպն էր «կանգնում», կամ՝ օդում կախվում Եհովայի վրանի մուտքի մոտ (2Օր 31։15)։ Այն մասին, թե որտեղ էին «կանգնած» սերովբեները, պրոֆեսոր Ֆրանց Դելիչը ասում է. «Սերովբեներն իհարկե չէին բարձրանա գահի վրա Նստածի գլխից վեր, նրանք ճախրում էին նրա փեշերի վերևում, որոնք տարածվել էին սրահով մեկ» (Commentary on the Old Testament, 1973, հտր VII, մաս 1, էջ 191)։ Համաձայն լատիներեն «Վուլգատայի»՝ սերովբեները կանգնած էին «դրա վերևում» (հավանաբար՝ գահի), ոչ թե «նրա վերևում» (Ես 6։1, 2)։

Բարձր դիրք ունեն։ Այդ հզոր երկնային էակները հրեշտակներ են, որոնք ակներևաբար շատ բարձր դիրք են զբաղեցնում Աստծու կազմակերպության մեջ, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք ծառայում են Եհովայի գահի մոտ։ Մինչդեռ Եզեկիելի տեսիլքում քերովբեները ուղեկցում էին Աստծու երկնային կառքը (Եզկ 10։9-13)։ Այն միտքը, որ երկնային էակները միմյանցից տարբերվում են դիրքով ու իշխանությամբ, ներդաշնակ է Կողոսացիներ 1։16-ին, որտեղ խոսվում է երկնքում ու երկրի վրա եղող բաների մասին՝ «տեսանելի և անտեսանելի, այդ թվում՝ գահերի, տերությունների, կառավարությունների և իշխանությունների»։

Դերը և պարտականությունները։ Սերովբեների թիվը նշված չէ, բայց հաշվի առնելով, որ «նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին»՝ կարելի է ենթադրել, որ գահի ամեն կողմում մի քանի սերովբեներ կային։ Նրանք ազդարարում էին Եհովայի սրբության ու փառքի մասին անտիֆոնային երգեցողությամբ. մեկը մյուսի (կամ մի խումբը մյուս խմբի) հետևից կրկնում էր մի ազդարարություն կամ ի պատասխան մյուսի՝ ասում դրա մի մասը։ Այդ ազդարարությունը հետևյալն էր. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան։ Ողջ երկիրը նրա փառքով է լցված» (հմմտ. Օրենքի ընթերցանության և ժողովրդի պատասխանի հետ՝ արձանագրված 2Օր 27։11-26-ում)։ Սերովբեները Բարձրյալի ներկայությամբ իրենց վեց թևերից երկուսով խոնարհաբար ու համեստորեն ծածկում էին իրենց երեսը և քանի որ գտնվում էին սուրբ վայրում, ի նշան երկնային Թագավորի հանդեպ հարգանքի՝ մի զույգ թևով էլ ծածկում էին ոտքերը (Ես 6։2, 3)։

Սերովբեների բացականչություններից պարզ է դառնում, որ նրանց առաքելությունն է՝ նպաստել այն բանին, որ Աստծու սրբությունը հռչակվի, և նրա փառքը հայտնի լինի ողջ տիեզերքում, այդ թվում՝ երկրի վրա։ Սերովբեներից մեկը զոհասեղանից վերցրած շիկացած ածուխով դիպավ Եսայիայի շուրթերին, որ մաքրի նրա հանցանքն ու մեղքը։ Սա կարող է նշանակել, որ նրանց ծառայությունը ինչ-որ ձևով կապված է Աստծու ժողովրդին մեղքից մաքրելու հետ, ինչը կատարվում է Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա, որը մատուցվել է Աստծու զոհասեղանին (Ես 6։3, 6, 7)։

Արտաքին տեսքը տեսիլքում։ Սերովբեների մասին ասվում է, որ նրանք ունեն ոտքեր, թևեր և այլն, սակայն դա պետք է հասկանալ փոխաբերական իմաստով։ Երկրային էակների նման լինելը պարզապես մատնանշում է նրանց ունակություններն ու պարտականությունները։ Աստծու մասին նույնպես հաճախ ասվում է, որ նա փոխաբերական իմաստով ունի աչքեր, ականջներ և այլն։ Ցույց տալով, որ մարդկանցից ոչ ոք չգիտի, թե ինչ արտաքին ունի Աստված՝ Հովհաննես առաքյալն ասաց. «Սիրելինե՛ր, մենք Աստծու զավակներ ենք, սակայն մեզ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին ենք լինելու ապագայում։ Բայց գիտենք, որ երբ նա հայտնի դարձնի իրեն, մենք նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան այնպիսին, ինչպիսին որ կա» (1Հվ 3։2)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը