Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Ռեքաբյաններ»
  • Ռեքաբյաններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռեքաբյաններ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի ձայնին»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
Աստվածաշնչի ըմբռնում
it «Ռեքաբյաններ»

ՌԵՔԱԲՅԱՆՆԵՐ

[Ռեքաբին պատկանող]։

Կենեցի Ռեքաբի սերունդները՝ Հովնադաբի ազգատոհմից (Եր 35։6; 1Տգ 2։55)։

Ըստ երևույթին, Հովնադաբի օրոք Ռեքաբյաններից ոմանք ապրում էին Իսրայելի հյուսիսային թագավորությունում, քանի որ հենց այնտեղ էր Հովնադաբը միացել Հեուին (ով թագավորել է մ.թ.ա. մոտ 904-877 թթ.-ին), որպեսզի վերացնի Բահաղին մատուցվող պաշտամունքը ու Սամարիայում բնաջնջի «բոլոր նրանց, ովքեր ողջ էին մնացել Աքաաբի տնից» (2Թգ 10։15-17)։ Հովնադաբը իր որդիներին պատվիրել էր (հայտնի չէ՝ դա Հեուի հետ հանդիպումից առաջ էր, թե հետո), որ վրանների մեջ բնակվեն, սերմ չցանեն, խաղողի այգի չտնկեն և գինի չխմեն, քանի որ նրանք պանդուխտ էին երկրի վրա (Եր 35։6-10)։

Հովակիմի իշխանության (մ.թ.ա. 628-618 թթ.) վերջում Ռեքաբյանների մի մասն ապրում էր Հուդայում։ Երբ Նաբուգոդոնոսորը դուրս եկավ այդ երկրի դեմ, նրանք տեղափոխվեցին Երուսաղեմ, որպեսզի պաշտպանվեն քաղդեացիներից ու ասորիներից։ Եհովայի հրամանով Երեմիան նրանց առաջնորդ Հեզոնիային և բոլոր Ռեքաբյաններին տարավ տաճարի ճաշասենյակներից մեկը (Եր 35։1-4)։ Հաշվի առնելով, որ նրանք բոլորը կարողացան տեղավորվել ճաշասենյակում՝ կարելի է եզրակացնել, որ նրանց թիվը մեծ չի եղել։ Երեմիան, Աստծու պատվերի համաձայն, նրանց առջև գինով լի բաժակներ դրեց և ասաց. «Գինի խմեք»։ Բայց նրանք, հարգելով իրենց նախահոր պատվերը, հրաժարվեցին դա անել, իսկ իրենց բնակավայրից վերջերս քաղաք տեղափոխվելը բացատրեցին նրանով, որ այդպես զուտ պաշտպանվել են այնտեղ ներխուժած զորքերից (Եր 35։5-11)։

Եհովային հաճելի էր Ռեքաբյանների ցուցաբերած հարգանքն ու հնազանդությունը։ Իրենց երկրային հոր հանդեպ նրանց լիակատար հնազանդությունը Արարչի հանդեպ Հուդայի բնակիչների դրսևորած վերաբերմունքի ճիշտ հակառակն էր (Եր 35։12-16)։ Աստված Ռեքաբյաններին որպես վարձատրություն հետևյալ խոստումը տվեց. «Ռեքաբի որդի Հովնադաբի սերունդներից միշտ կլինի մեկը, ով կծառայի իմ առաջ» (Եր 35։19)։

Բաբելոնյան գերությունից հետո՝ Նեեմիայի կառավարման ընթացքում, «Ռեքաբի որդի Մելքիան» նորոգեց Մոխրակույտի դարպասը։ Եթե խոսքը Հովնադաբի հայր կամ նախահայր Ռեքաբի մասին է, ապա կարելի է եզրակացնել, որ Ռեքաբյանները վերապրել էին գերությունից և վերադարձել հայրենիք (Նեմ 3։14)։ Ըստ 1 Տարեգրություն 2։55-ի՝ Ամմաթը «Ռեքաբյանների հայրն» էր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը