Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Մաքիր»
  • Մաքիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մաքիր
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Նա դառնությամբ չլցվեց
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
Աստվածաշնչի ըմբռնում
it «Մաքիր»

ՄԱՔԻՐ

[մի բառարմատից, որ նշանակում է «վաճառել»]։

1. Մանասեի և նրա ասորի հարճի որդին, ով առաջինն է հիշատակվում Մանասեի որդիների թվում։ Մաքիրից սերեց Մաքիրյանների տոհմը։ Նա կոչվում է «Գաղաադի հայր»։ Նրա կնոջ անունը Մաաքա էր։ Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի կյանքի օրոք (Ծն 50։23; Թվ 26։29; Հս 17։1; 1Տգ 2։21, 23; 7։14-17)։ «Մաքիրի որդիները» զավթեցին Գաղաադը, քշեցին այնտեղ ապրող ամորհացիներին և այդ տարածքը որպես ժառանգություն ստացան (Թվ 32։39, 40; 2Օր 3։15; Հս 13։31)։ Մանասեի ցեղից՝ Մաքիրի տոհմից էին սերել Սալպաադն ու նրա աղջիկները (Թվ 27։1; 36։1, 2; Հս 17։3)։ Դեբորայի և Բարակի հաղթական երգում «Մաքիր» անունը ներկայացնում է Մանասեի ողջ ցեղը (Դտ 5։1, 14)։

2. Ամիելի որդին (և Լադաբարի բնակիչներից մեկը), որի տանն ապրում էր Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն, նախքան Դավիթը բերել տվեց նրան և իր հոգածության տակ առավ (2Սմ 9։4-7, 13)։ Հետագայում երբ Աբիսողոմը ապստամբություն բարձրացրեց, Մաքիրը այն մարդկանց թվում էր, ովքեր Դավիթ թագավորին ու նրա հետ եղողներին ապահովեցին սննդով և այլ անհրաժեշտ բաներով (2Սմ 17։27-29)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը