Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Տիրոջ օր»
  • Տիրոջ օր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տիրոջ օր
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Տեր
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Առաջին հարությունը այժմ ընթացքի մեջ է
    2007 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Տիրոջ օր»

ՏԻՐՈՋ ՕՐ

Սահմանված ժամանակահատված, որի ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսը հաջողությամբ ավարտին է հասցնում Աստծու նպատակի հետ կապված որոշ բաներ։

Աստվածաշնչում «օր» բառը կարող է մատնանշել 24 ժամից շատ ավելի երկար ժամանակահատված (Ծն 2։4; Հվ 8։56; 2Պտ 3։8)։ Համատեքստից երևում է, որ Հայտնություն 1։10-ում հիշատակված «Տիրոջ օրը» բառացի 24 ժամ տևողությամբ օր չէ։ Քանի որ Հովհաննեսը «ոգու ազդեցության տակ լինելով» էր «հայտնվել Տիրոջ օրվա մեջ», ակնհայտ է, որ խոսքը շաբաթվա այս կամ այն օրվա մասին չէ։ Շաբաթվա կոնկրետ օրվա մեջ «հայտնվելու» համար կարիք չկար, որ Հովհաննեսը ոգու ազդեցության տակ լիներ։ Հետևաբար «Տիրոջ օր» արտահայտությունն ըստ երևույթին վերաբերում էր ապագա ժամանակին, երբ կատարվելու էին այն իրադարձությունները, որոնք Հովհաննեսը պատիվ ունեցավ տեսնելու տեսիլքում։ Այդ իրադարձություններից են երկնքում տեղի ունեցած պատերազմն ու Սատանային ցած գցելը, Մեծ Բաբելոնի, երկրի թագավորների ու նրանց զորքերի կործանումը, Սատանային կապելն ու անդունդը գցելը, մահացածների հարությունը և Քրիստոսի հազարամյա իշխանությունը։

Համատեքստը ցույց է տալիս, որ «Տիրոջ օր» արտահայտության մեջ Տերը Հիսուս Քրիստոսն է։ «Տիրոջ օրվա մեջ» հայտնվելուց անմիջապես հետո Հովհաննեսը լսեց ոչ թե Ամենակարող Աստծու, այլ հարություն առած Հիսուս Քրիստոսի ձայնը (Հտն 1։10-18)։ Բացի այդ՝ Հիսուս Քրիստոսին է վերաբերում նաև 1 Կորնթացիներ 1։8, 5։5 և 2 Կորնթացիներ 1։14 համարներում հիշատակված «Տիրոջ օրը» արտահայտությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը