Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Փորոտիք»
  • Փորոտիք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փորոտիք
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու պատգամը հայտնելը հաճելի էր Եզեկիելին
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Կարեկցանք
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Եհովայի օգնությամբ կատարում ենք մեր ծառայությունը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ձուկ
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Փորոտիք»

ՓՈՐՈՏԻՔ

Փորում տեղավորված գործարանները (օրինակ՝ ստամոքս, աղիքներ)՝ միասին վերցված: Եբրայերեն կերև բառը մատնանշում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների «փորոտիքը», «փորը», «աղիքները», «ներսը» (Ելք 12:9; 29:13; Ղև 4:11; Հոբ 20:14): Այն ցույց է տալիս ինչ-որ բանի ներսը և Աստվածաշնչում հաճախ թարգմանվում է «ներսում» և «մեջ» կապական բառերով կամ էլ արտահայտվում է ներգոյական հոլովով (Ծն 25:22; Ելք 8:22; Թվ 11:4):

Ներքին օրգանները նկարագրող մեկ այլ բառ է եբրայերեն մեե բառը: Այն միշտ գործածվում է հոգնակի թվով (մեիմ) և 2 Սամուել 20:10 ու 2 Տարեգրություն 21:15, 19-ում թարգմանված է «փորոտիք»: Եբրայերեն այդ բառը կարող է վերաբերել ցանկացած արարածի փորոտիքին: Օրինակ՝ բնագրային տեքստում մեիմ բառը երկու անգամ հանդիպում է Հովնանի մասին պատմության մեջ, ում կուլ տվեց մի մեծ ձուկ, և զուգահեռաբար գործածվում է բեթեն («փոր») բառի հետ (Հվն 1:17; Հվն 2:1, 2, ծնթ.): Մեիմ բառը կարող է նաև վերաբերել մարդու վերարտադրողական համակարգի օրգաններին (Ծն 15:4, ծնթ.; Սղ 71:6): Քանի որ ակնհայտ կապ կա հույզերի և ներքին օրգանների միջև, աղիքները, կամ՝ փորոտիքը համարվում էին ամենախոր հույզերի կենտրոնը (հմմտ. Ես 63:15, ԱԹ; Եր 4:19, ծնթ.; Եր 31:20, ծնթ.):

Սնունդը յուրացվում է ստամոքսում: Այս գործընթացը համեմատվում է տեղեկությունը մտային կամ հոգևոր առումով յուրացնելու հետ: Եզեկիելին տեսիլքում պատվեր տրվեց ուտել մի գլանաձև գիրք և դրանով լցնել իր «ստամոքսը» (եբր.՝ մեիմ): Այդ գրքում գրված խոսքերի շուրջ խորհելու և դրանք մտապահելու շնորհիվ նա հոգևորապես կամրանար: Երբ Եզեկիելը կերավ այն, հոգևորապես սնվեց և ստացավ մի լուր, որը պետք է հայտներ մարդկանց (Եզկ 3:1-6; հմմտ. Հտն 10:8-10):

Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում սպլանխնա բառը, որը բառացի նշանակում է «փորոտիք», այդ նշանակությամբ գործածվում է մեկ անգամ (Գրծ 1:18): Մնացած դեպքերում այն գործածվում է փոխաբերական իմաստով՝ ցույց տալով «ջերմ սեր», «ջերմ կարեկցանք» (2Կթ 6:12; Փպ 1:8; 2:1; Կղ 3:12; 1Հվ 3:17):

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը