Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Շորթում»
  • Շորթում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շորթում
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Քա՛ջ եղիր»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Հիսուսը կանչում է Մատթեոսին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պարծենալը լա՞վ բան է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Աստվածաշնչի ըմբռնում
it «Շորթում»

ՇՈՐԹՈՒՄ

Սպառնալիքներով, բռնություն գործադրելով կամ իշխանությունը չարաշահելով՝ ապօրինաբար ուրիշի ունեցածը յուրացնելը։ «Շորթող» թարգմանված հունարեն բառի (հարպաքս) հիմնական նշանակությունն է՝ «կողոպտող», «հափշտակող» (1Կթ 5։10, Int)։ Աստվածաշունչը բազմիցս նախազգուշացնում է, որ հարկավոր է խուսափել անազնիվ ճանապարհով եկամուտ ձեռք բերելուց, և դա հատկապես վերաբերում է պատասխանատու դիրք ունեցող կամ իշխանությամբ օժտված մարդկանց (Ելք 18։21; Առ 1։19; 15։27)։

Այդուհանդերձ, երբ Պաղեստինը Հռոմեական կայսրության տիրապետության տակ էր, հրեա հարկահավաքները հաճախ էին գումար շորթում մարդկանցից։ Իրենց ունեցած դիրքի պատճառով նրանք (անկասկած նաև նրանց հռոմեացի վերադասները) ժողովրդի հաշվին անարդարացիորեն հարստանալու բազմաթիվ հնարավորություններ ունեին։ Հավանաբար, Հիսուսը հենց դա նկատի ուներ, երբ պատմեց ինքնահավան փարիսեցու մասին առակը, ով, մի հարկահավաքի կողքին կանգնած, աղոթում էր և գլուխ էր գովում, որ շորթող չէ (Ղկ 18։11)։ Մի անգամ, երբ հարկահավաքները Հովհաննես Մկրտչին հարցրին, թե ինչ անեն, նա այս խորհուրդը տվեց նրանց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք» (Ղկ 3։13)։

Երբ Զաքեոս անունով մի հարուստ մարդ, ով հարկահավաքների պետերից էր, Հիսուսին հյուրընկալեց իր տանը, նա զղջաց ու որոշեց հետ դառնալ իր սխալ ընթացքից՝ ասելով. «Ինչ էլ որ շորթել եմ կեղծ մեղադրանքով որևէ մեկից, քառապատիկը կվերադարձնեմ» (Ղկ 19։2, 8, ծնթ.; տես ՄԵՂԱԴՐԱՆՔ)։ Օրենքը, սակայն, պահանջում էր, որ զղջացող և իր մեղքն ընդունող մարդը վերադարձներ իր շորթածի միայն 120 տոկոսը (Ղև 6։2-5)։

Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում շորթողները հիշատակվում են այնպիսի մեղսագործների թվում, ինչպիսիք են անբարոյականները, կողակցին դավաճանողները, կռապաշտները, ագահները, գողերը, հարբեցողները, չարախոսները և համասեռամոլները։ Այնտեղ ասվում է, որ այդպիսի մարդիկ չեն ժառանգելու Աստծու թագավորությունը։ Կորնթացիներին գրած նամակում Պողոս առաքյալը նշեց, որ նրանցից ոմանք մի ժամանակ հենց այդպիսին էին, բայց հետո մաքրվել էին իրենց մեղքերից։ Թեև աշխարհում նրանք չէին կարող լիովին խուսափել նման մարդկանց հետ շփումից, սակայն պետք է դադարեցնեին շփումը ցանկացած մեկի հետ, ով, եղբայր կոչվելով հանդերձ, այդպիսի ապրելակերպ էր վարում։ Նրան պետք է հեռացնեին ժողովից (1Կթ 5։9-11; 6։9-11)։

Պողոս առաքյալի հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, թե քրիստոնյաները ինչպես են վերաբերվում կաշառք վերցնելուն, որը շորթելու մի ձև է։ Հռոմեացի կառավարիչ Ֆելիքսը, ցանկանալով գումար շորթել Պողոսից, նրան երկու տարի անազատության մեջ պահեց։ Պողոսը տեղյակ էր Ֆելիքսի մտադրության մասին, բայց ոչինչ չտվեց նրան։ Հետագայում Ֆելիքսի պաշտոնը զբաղեցրեց Ֆեստոսը (Գրծ 24։26, 27)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը