Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Վարունգ»
  • Վարունգ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վարունգ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Ծովագլանի «խելացի» մաշկը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 1)
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2001 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Վարունգ»

ՎԱՐՈՒՆԳ

[եբր.՝ կիշշուա]։

Երբ իսրայելացիները և նրանց մեջ եղող այլազգի մարդիկ սկսեցին ագահաբար փափագել Եգիպտոսի կերակուրները և բողոքի ձայն բարձրացրին, ձմերուկների, պրասասոխերի, սոխերի ու սխտորների հետ մեկտեղ հիշատակեցին նաև վարունգները (Թվ 11։5)։ Որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ վարունգը չափազանց սովորական բանջարեղեն է, և մարդ դժվար թե կարոտով հիշի այն, ուստի ենթադրում են, որ տվյալ դեպքում խոսքը ցանցավոր սեխի (Cucumis melo) մասին է։ Սակայն կիշշուա բառի համեմատությունը եբրայերենին մոտ լեզուներում գործածված «վարունգ» նշանակությամբ բառերի հետ, ինչպես նաև ավելի վաղ արված թարգմանությունների ուսումնասիրությունը հստակ ցույց են տալիս, որ «Թվեր» գրքում խոսքը հենց վարունգի մասին է։

Վարունգը ունի երկար սողացող ցողուն և դեղին կամ սպիտակավուն ծաղիկներ։ Վարունգի (Cucumis sativus) պտուղն ունի հարթ կեղև (կարող է լինել բաց կանաչից մինչև կապտականաչավուն), ինչպես նաև սպիտակականաչավուն պտղամիս՝ մեծ քանակությամբ սերմերով։ Նեղոսի ափերի լավ ոռոգվող հողը և Պաղեստինի՝ ցողով խոնավեցվող հողերը արևի ջերմության հետ մեկտեղ կատարյալ պայմաններ են ստեղծում վարունգ աճեցնելու համար։ Դա է պատճառը, որ այդ տարածաշրջանում վարունգի մշակությունը լայնորեն տարածված է։

Հին ժամանակներում բանջարանոցը կամ խաղողի այգին գողերից ու կենդանիներից պաշտպանող պահակների համար տաղավար կամ հյուղակ էին կառուցում։ Եթե դրանք կառուցվում էին մեր օրերի հյուղակների նման, ուրեմն ամուր շինություններ չէին, քանի որ պատրաստվում էին հողի մեջ խրված չորս ձողերից, որոնք իրար միանում էին վերադրակներով։ Միացման կետերում ձողերը վերադրակների հետ կապվում էին ճիպոտներով։ Տանիքն ու պատերը պատրաստվում էին ծառերի ճյուղերից, որոնք երբեմն միահյուսվում էին։ Դաշտի աշխատանքներն ավարտելուց հետո մարդիկ այդ հյուղակները լքված էին թողնում, և աշնանային անձրևների ու քամիների պատճառով դրանք երբեմն թեքվում էին և նույնիսկ փլվում։ Այդ պատճառով ամայացած Սիոնի մասին պատկերավոր կերպով ասվում է, որ այն «լքված է, ինչպես մի տաղավար՝ խաղողի այգում, ինչպես մի հյուղակ՝ վարունգի դաշտում» (Ես 1։8)։

Կենդանիներին վախեցնելու համար արտերում կանգնեցնում էին սյուն, ձող կամ մեկ այլ բան։ Երեմիա մարգարեն կռապաշտ ազգերի պատրաստած կուռքերը համեմատեց «վարունգի արտում» կանգնեցված այդպիսի համր ու անկենդան «խրտվիլակի» հետ (Եր 10։5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը