Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Կարեկցանք»
  • Կարեկցանք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարեկցանք
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Մեր Աստծու խոր կարեկցանքը»
    Մոտեցիր Եհովային
  • Ընդօրինակիր Եհովայի կարեկցանքը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Խորապես կարեկից» եղեք
    2007 Դիտարան
  • Մեր ծառայությունը կարեկցանքի արտահայտություն է
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Կարեկցանք»

ԿԱՐԵԿՑԱՆՔ

Ցավակից վերաբերմունք ուրիշի տառապանքի կամ դժբախտության նկատմամբ, միևնույն ժամանակ նրա ցավը թեթևացնելու ցանկություն։ «Կարեկցանք» բառի իմաստ հաղորդող եբրայերեն բառերից մեկը խամալ բայն է, որը թարգմանվել է «խղճալ», «կարեկցել», «խնայել» (Ելք 2։6; Մղք 3։17; Եր 50։14)։ Հունարեն օյկտեյրո բայը նշանակում է «կարեկից լինել», «կարեկցանք դրսևորել», իսկ օյկտիրմոս գոյականը օգտագործվում է կարեկցանքի կամ գթասրտության իմաստ հաղորդելու համար (Հռ 9։15; 12։1; 2Կթ 1։3; Փպ 2։1; Կղ 3։12; Եբ 10։28)։ Հունարեն սպլանխնա բառը (աղիքներ, փորոտիք) կարող է փոխանցել ջերմ կարեկցանքի իմաստ (Ղկ 1։78)։

Կարեկցանք դրսևորելու հարցում ամենաակնառու օրինակը Եհովան է։ Դրա վառ ապացույցն է այն, թե ինչպես էր նա վերաբերվում իսրայելացիներին։ Եհովան ոչ միայն ապրումակցում էր նրանց, երբ նրանք տառապանքներ էին կրում Եգիպտոսում, այլև ի վերջո փրկեց նրանց կեղեքիչների ձեռքից ու հոգ տարավ նրանց մասին անապատում (Ես 63։7-9)։ Խոստացված երկրում բնակություն հաստատելուց հետո իսրայելացիներն անընդհատ անհավատարմությամբ էին վարվում Աստծու հանդեպ, սակայն երբ օգնության համար աղաղակում էին նրան, նա պատասխանում էր՝ նորից ու նորից փրկելով ժողովրդին թշնամիներից (Դտ 2։11-19)։

Սակայն ժամանակի ընթացքում իսրայելացիներն այնքան հեռացան Եհովայից, որ զղջալն այլևս անհնար էր։ Նրանք մխրճվել էին կռապաշտության մեջ, իրենց կուռքերին բերում էին Եհովայի սրբարան ու պղծում այն։ Ժողովուրդը շարունակ ծաղրում էր մարգարեներին և արհամարհում Եհովայի խոսքը։ Բարձրյալն այլևս չէր կարող կարեկցանք դրսևորել նրանց հանդեպ, ուստի նա հանձնեց նրանց Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը՝ իրագործելով այն դատավճիռը, որ նախապես հայտնել էր մարգարեների միջոցով (2Տգ 36։15-17; Եր 13։14; 21։7; Եզկ 5։11; 8։17, 18)։

Անտեղի կարեկցանք։ Բոլոր նրանք, ովքեր իսկապես ճանաչում են Եհովային, ընդօրինակելով նրան, ձգտում են կարեկից լինել (Եփ 4։32-5։1)։ Սակայն լինում են դեպքեր, երբ կարեկցանք դրսևորելը տեղին չէ։ Եթե մարդը համառորեն շարունակում է մեղք գործել և գիտակցաբար մերժում է Եհովայի արդար ճանապարհները, սխալ կլինի, կարեկցանքից մղված, թաքցնել նրա արարքը, որպեսզի նա չկրի այն պատիժը, որին արժանի է (2Օր 13։6-11; Եբ 10։28)։

Աստծու կամքին հակառակ կարեկցանք դրսևորելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, նույնիսկ եթե դա արվում է ճնշման ներքո։ Սավուղ թագավորի հետ պատահած դեպքը պարզ ցույց է տալիս դա։ Եկել էր ժամանակը, որ Աստված իրագործեր ամաղեկացիների դեմ իր կայացրած դատավճիռը։ Նրանք առաջին ազգն էին, որ հարձակվել էին իսրայելացիների վրա, երբ վերջիններս դուրս էին եկել Եգիպտոսից, ուստի Սավուղին հանձնարարվեց ոչնչացնել ամաղեկացիներին ու չխնայել նրանց։ Սակայն իր հպատակների ճնշմանը ենթարկվելով՝ նա լիարժեքորեն չկատարեց Եհովայի տված հանձնարարությունը։ Այդ պատճառով Աստված մերժեց Սավուղին որպես թագավորի (1Սմ 15։2-24)։ Եթե անհատը խոր համոզվածություն ունենա, որ Եհովայի ճանապարհները ճիշտ են, և նրա հանդեպ իր նվիրվածությունը ամեն ինչից վեր դասի, կխուսափի Սավուղի սխալից ու չի կորցնի Աստծու հավանությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը