Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Արյունապարտություն»
  • Արյունապարտություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արյունապարտություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Արյուն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Կյանքը արժեքավո՞ր է քեզ համար այնքան, որքան Աստծու
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Աստվածաշնչի ըմբռնում
it «Արյունապարտություն»

ԱՐՅՈՒՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

«Արյուն» թարգմանված եբրայերեն բառը (դամ, հոգնակի՝ դամիմ) երբեմն վերաբերում է անմեղ արյուն թափելու պատճառով հանցավոր լինելուն, ուստի որոշ դեպքերում թարգմանվում է «արյունապարտ» բառով (Ելք 22։2; 2Օր 19։10)։

«Անմեղ արյուն թափող ձեռքերը» Եհովայի համար ամենագարշելի բաներից են եղել դեռևս այն ժամանակներից, երբ արդար Աբելի թափված «արյունը երկրից աղաղակում էր» (Առ 6։16, 17; Ծն 4։10; Սղ 5։6)։ Մարդիկ վաղուց ի վեր գիտեն, որ արյունը սուրբ է. երբ Նոյն ու նրա ընտանիքը դուրս եկան տապանից, նրանց ասվեց, թե ինչ դառը հետևանքներ կկրեն այն մարդիկ, ովքեր արյուն կթափեն (Ծն 9։6; 37։21, 22; 42։22)։

Հետագայում տրվեցին օրենքներ, որոնցում նշված էր, թե որ հանցանքների դեպքում պետք է մահապատիժ սահմանվեր։ Դրանց շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող էր խուսափել արյունապարտ լինելուց։ Կային նաև օրենքներ, որոնք կանխարգելում էին անմեղ արյուն թափելը։ Օրինակ՝ տների տափակ տանիքների վրա եզրապատ պետք է կառուցվեր, որպեսզի մարդիկ չընկնեին այնտեղից (2Օր 22։8)։ Ցլի տերը պետք է հսկողության տակ պահեր իր կենդանուն, որ այն չպոզահարեր մարդկանց (Ելք 21։29)։ Գիշերով տուն ներխուժող գողին սպանելու համար մարդը արյունապարտ չէր լինի։ Պարագան այլ էր, երբ գողին սպանում էին օրվա լուսավոր ժամանակ (Ելք 22։2, 3)։ Կային ապաստանի քաղաքներ, ուր կարող էր փախչել առանց դիտավորության սպանություն գործած մարդը, որպեսզի պաշտպանվեր արյան վրիժառուից (Թվ 35։25; 2Օր 19։9, 10; Հս 20։2, 3; տես ԱՐՅԱՆ ՎՐԻԺԱՌՈՒ)։ Եթե Եզեկիելը թերանար կատարել իսրայելացիների համար ժամապահ լինելու իր պարտականությունը, նրանց արյունը իրենից էր պահանջվելու (Եզկ 3։18, ծնթ., 20; 33։6, ծնթ., 8)։ Ուստի հասկանալի է, թե ինչ նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ ասաց, որ ինքը արյունապարտ չէ (Գրծ 18։6; 20։26)։

Աստվածաշնչում խոսվում է թե՛ այն մարդկանց մասին, ովքեր արյունապարտ չեն եղել, թե՛ նրանց մասին, ովքեր արյունապարտ են եղել և նախազգուշական օրինակ են մեզ համար։ Նրանցից մեկը Սավուղն է։ Մի անգամ նա հնարավորություն ուներ սպանելու Դավթին, բայց չսպանեց և այդպիսով խուսափեց արյունապարտ լինելուց։ Սակայն հետագայում նա, անմտորեն վարվելով, կոտորեց որոշ գաբաոնացիների և արյունապարտ դարձրեց իր ողջ տունը (1Սմ 19։5, 6; 2Սմ 21։1)։ Ուրիշ մարդիկ էլ են եղել, որ այս կամ այն կերպ արյունապարտ են դարձել (Դտ 9։24; 2Սմ 1։16; 4։6-12)։ Դավիթը, սակայն, խուսափեց արյունապարտ լինելուց, քանի որ ուշադրություն դարձրեց Աբիգեայի միջոցով Եհովայի տված նախազգուշացմանը (1Սմ 25։24-26, 31, 33)։ Մ.թ.ա. 607-ին Երուսաղեմը կործանվեց, քանի որ դրանում շատ արյուն էր թափվել (Եզկ 22։2-4; 23։37, 45)։ Հիսուսի օրերի կեղծ կրոնական առաջնորդները պակաս արյունապարտ չէին, քան Երեմիայի ժամանակների առաջնորդները, քանի որ այդ բոլոր մարդկանց հագուստի փեշերին Եհովայի հավատարիմ ծառաների արյունն էր (Եր 2։34; Մթ 23։35, 36; 27։24, 25; Ղկ 11։50, 51)։ Մեծ «մարմնավաճառը»՝ Մեծ Բաբելոնը, նույնպես արյունապարտ է. նա այնքան արյուն է թափել, որ նրա մասին ասվում է, որ հարբած է Եհովայի ժողովրդի արյունով (Հտն 17։5, 6; 18։24)։

Ինչպես ասել է Դավիթը, արյունապարտ մարդիկ չեն ապրի իրենց կյանքի կեսն անգամ (Սղ 55։23)։ Դավթի նման՝ բոլոր մարդիկ պետք է աղոթեն, որ Եհովան իրենց փրկի արյունապարտ լինելուց և արյունապարտ մարդկանցից (Սղ 51։14; 59։2; 139։19, ծնթ.)։ «Հայտնություն» գրքում կանխագուշակվել է, որ շուտով գալու է ժամանակ, երբ բարձր ձայներով գովաբանություն կմատուցվի Եհովային, քանի որ Մեծ Բաբելոնից հետք անգամ չի մնա, ու բոլոր անմեղ մարդկանց արյան համար մեկընդմիշտ վրեժ կառնվի (Հտն 19։1, 2)։

Հունարեն Գրվածքներից հստակ երևում է, թե ինչ երեք պատճառներով քրիստոնյան կարող է Աստծու առաջ արյունապարտ դառնալ։ Դրանք են՝ 1) արյունահեղությունը, մարդասպանությունը. կարող է վերաբերել նաև ուղղակի կամ անուղղակի ձևով արյունապարտ կազմակերպությունների գործունեությանն աջակցելուն (օրինակ՝ Մեծ Բաբելոնին [Հտն 17։6; 18։2, 4] կամ ուրիշ կազմակերպությունների գործունեությանը աջակցելուն, որոնք բազմաթիվ անմեղ մարդկանց արյուն են թափել [Հտն 16։5, 6; հմմտ. Ես 26։20, 21]), 2) կերակուրի մեջ արյուն օգտագործելը կամ այն խմելը (Գրծ 15։20), 3) Թագավորության բարի լուրը չքարոզելը և այդպիսով կյանքեր փրկող տեղեկությունից մարդկանց զրկելը (Գրծ 18։6; 20։26, 27; հմմտ. Եզկ 33։6-8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը