ԵՐԳ 153
Քաջ սիրտ տուր ինձ
1. Շուրջս խիտ մշուշ է,
Սրտում՝ տագնապ ու վախ։
Բայց, Եհո՛վա, դու իմ ուժն ես.
Քեզնով եմ ես խիզախ։
Կյանքն իրոք դժվար է,
Բայց միշտ կողքիս ես դու։
Իմ Փրկիչն ես, իմ Պաշտպանը.
Հանգիստ եմ քո գրկում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, տուր ինձ մեծ հավատ՝
Տեսնեմ քո զորքն անհաղթ
Եվ հիշեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Առաջ նայեմ անվախ։
Քաջ սիրտ, տուր ինձ քաջ սիրտ՝
Մինչև վերջ դիմանամ,
Տեսնեմ քո հաղթանակը
Եվ քո առջև ցնծամ։
2. Հող եմ ես, տկար եմ,
Փխրուն, ինչպես եղեգ,
Բայց քո ուժն, Աստվա՛ծ, անսպառ է.
Ինձ չես լքի երբեք։
Թող տագնապն ու ահը
Ջնջվեն սրտիս խորքից։
Չեն կոտրի ինձ բանտն ու մահը
Եվ չեն խլի քեզնից։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, տուր ինձ մեծ հավատ՝
Տեսնեմ քո զորքն անհաղթ
Եվ հիշեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Առաջ նայեմ անվախ։
Քաջ սիրտ, տուր ինձ քաջ սիրտ՝
Մինչև վերջ դիմանամ,
Տեսնեմ քո հաղթանակը
Եվ քո առջև ցնծամ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, տուր ինձ մեծ հավատ՝
Տեսնեմ քո զորքն անհաղթ
Եվ հիշեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Առաջ նայեմ անվախ։
Քաջ սիրտ, տուր ինձ քաջ սիրտ՝
Մինչև վերջ դիմանամ,
Տեսնեմ քո հաղթանակը
Եվ քո առջև ցնծամ։
Տեսնեմ քո հաղթանակը
Եվ քո առջև ցնծամ։