Պաշտամունք
Միմիայն ո՞ւմ պետք է պաշտենք
Ելք 34։14; 2Օր 5։8-10; Ես 42։8
Առնչվող արձանագրություններ
Մթ 4։8-10 — Սատանան Հիսուսին առաջարկում է աշխարհի բոլոր թագավորությունները իրեն գեթ մեկ անգամ պաշտելու դիմաց։ Հիսուսը մերժում է առաջարկը, քանի որ վճռական է երկրպագել միմիայն Եհովային
Հտն 19։9, 10 — Զորեղ հրեշտակը թույլ չի տալիս, որ Հովհաննես առաքյալը պաշտի իրեն
Եհովան ինչպիսի՞ երկրպագություն է ակնկալում
Առնչվող արձանագրություններ
Ես 1։10-17 — Եհովան մերժում ու արհամարհում է այն կեղծ պաշտամունքը, որ մատուցում են իր չափանիշներով չապրող մարդիկ
Մթ 15։1-11 — Հիսուսը ցույց է տալիս, որ Եհովան չի ընդունում այն ձևական երկրպագությունը, որը հիմնված է ոչ թե նրա օրենքների, այլ մարդկային ավանդույթների վրա
Ո՞ւմ հետ պետք է պաշտենք Եհովային ամեն հնարավորության դեպքում
Տես նաև Սղ 133։1-3
Առնչվող արձանագրություններ
Գրծ 2։40-42 — Առաջին դարում քրիստոնյաները միասին հավաքվում էին, որ աղոթեն, շփվեն և ուսումնասիրեն սուրբ ոգու միջոցով փոխանցված ուսմունքները
1Կթ 14։26-40 — Պողոս առաքյալը սովորեցնում է, որ ժողովի հանդիպումները պետք է լինեն կարգուկանոնով և քաջալերական, որպեսզի բոլորը կարողանան սովորել ու հասկանալ ճշմարտությունը
Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր երկրպագությունն ընդունելի է Եհովային
Առնչվող արձանագրություններ
Եբ 11։6 — Պողոս առաքյալը բացատրում է, որ Եհովային ընդունելի երկրպագության մեջ կարևոր դեր է խաղում հավատը
Հկ 2։14-17, 24-26 — Հիսուսի եղբայր Հակոբոսը բացատրում է, որ մեր հավատը պետք է մղի մեզ գործերի