Աշխատանք, գործ
Ի՞նչ կապ կա աշխատանքի և ուրախության միջև
Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ մեր գործը որակով ենք անում
Առնչվող արձանագրություններ
1Սմ 16։16-23 — Պատանի Դավիթը հմուտ երաժշտի համբավ է ձեռք բերում և իր տաղանդի շնորհիվ օգտակար դառնում Իսրայելի թագավորի համար, ով կորցրել է իր խաղաղությունը
2Տգ 2։13, 14 — Քանի որ Քիրամ-Աբին հմուտ վարպետ է, Սողոմոն թագավորը ներգրավում է նրան խոշոր շինարարական նախագծի մեջ
Ինչպիսի՞ աշխատողի համբավ են ցանկանում ունենալ Եհովայի ծառաները
Առնչվող արձանագրություններ
Ծն 24։10-21 — Դրսևորելով պատրաստակամություն և աշխատասիրություն՝ Ռեբեկան Աբրահամի ծառայի համար շատ ավելին է անում, քան վերջինս խնդրում է
Փպ 2։19-23 — Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին կարևոր հանձնարարություն է վստահում՝ տեսնելով, որ նա պատրաստ է աշխատելու և խոնարհությամբ օգնելու ուրիշներին
Աստծու ծառաներն ինչո՞ւ պետք է պայքարեն ծուլության դեմ
Առ 13։4; 18։9; 21։25, 26; Ժղ 10։18
Առնչվող արձանագրություն
Առ 6։6-11 — Սողոմոն թագավորը մրջյունի օրինակով սովորեցնում է, որ պետք է տքնաջան աշխատել և խուսափել ծուլությունից
Ինչո՞ւ պետք է ջանադրաբար աշխատենք, որ հոգանք մեր կարիքները
Ինչո՞ւ պետք է տքնաջան աշխատենք, որ հոգանք մեր ընտանիքի կարիքները
Առնչվող արձանագրություններ
Հռթ 1։16, 17; 2։2, 3, 6, 7, 17, 18 — Երիտասարդ այրի Հռութը տքնաջան աշխատում է, որ հոգա իր սկեսրոջ՝ Նոեմիի մասին
Մթ 15։4-9 — Հիսուսը դատապարտում է նրանց, ովքեր հոգևոր գործերը պատրվակ են բերում, որ հոգ չտանեն ծնողների մասին
Քրիստոնյան ի՞նչ պետք է պատրաստ լինի անելու իր վաստակածը
Ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենանք մեր վաստակած գումարի վերաբերյալ
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ցանկանում է մեզ օգնել աշխատանքը լավ կատարելու և նյութական կարիքները հոգալու հարցում
Մթ 6։25, 30-32; Ղկ 11։2, 3; 2Կթ 9։10
Առնչվող արձանագրություններ
Ծն 31։3-13 — Լաբանը անարդարացիորեն է վարվում Հակոբի հետ, ով իր աշխատողն է ու փեսան։ Բայց Եհովան տեսնում է Հակոբի աշխատասիրությունը և օրհնում նրան
Ծն 39։1-6, 20-23 — Եհովան օրհնում է Հովսեփի աշխատանքը թե՛ Պետափրեսի տանը որպես ստրուկ ծառայելիս, թե՛ բանտում
Ինչո՞ւ մեր աշխատանքը երբեք չպետք է Աստծուն ծառայելուց ավելի կարևոր դառնա
Առնչվող արձանագրություններ
Ղկ 12։15-21 — Հիսուսը առակի միջոցով ընդգծում է, որ անմտություն է նյութական շահը հոգևորից վեր դասել
1Տմ 6։17-19 — Պողոս առաքյալը հորդորում է հարուստ քրիստոնյաներին, որ զգուշանան գոռոզամտությունից և հարուստ լինեն լավ գործերով
Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք աշխատանք ընտրելիս
Ելք 20։4; Գրծ 15։29; Եփ 4։28; Հտն 21։8 — Աշխատելիս պարտավորված կլինե՞մ անել Աստծուն անընդունելի որևէ բան
Ելք 21։22-24; Ես 2։4; 1Կթ 6։9, 10; 2Կթ 7։1 — Այս աշխատանքն անելով՝ մասնակից կլինե՞մ Աստծուն տհաճ գործերի կամ կնպաստե՞մ, որ ուրիշները դրանք անեն
Հռ 13։1-7; Տիտ 3։1, 2 — Աշխատելիս պարտավորված կլինե՞մ խախտել պետական որևէ օրենք
2Կթ 6։14-16; Հտն 18։2, 4 — Այս աշխատանքն անելով՝ կներքաշվե՞մ կեղծ կրոնի մեջ կամ կաջակցե՞մ դրան
Գործ, որ արվում է Եհովայի համար
Քրիստոնյայի կյանքում ո՞րն է ամենակարևոր գործը
Ինչո՞ւ ենք վճռական մեր լավագույնն անելու ծառայության մեջ
Ղկ 13։24; Հռ 12։11; 1Կթ 15։58; Եբ 6։10-12
Տես նաև 1Տմ 3։1
Ինչո՞ւ չպետք է համեմատենք Եհովայի տարբեր ծառաների կատարած գործը
Առնչվող արձանագրություններ
Մթ 25։14, 15 — Հիսուսի առակից պարզ է դառնում, որ նա իր հետևորդներից չի ակնկալում նույն չափի գործ կատարել
Ղկ 21։2-4 — Հիսուսը ջերմորեն նշում է, թե ինչ մեծ արժեք ունի կարիքավոր այրու կատարած փոքր նվիրաբերությունը
Որտեղի՞ց ենք ուժ ստանում, որ կատարենք Եհովայի տված հանձնարարությունները
Առնչվող արձանագրություն
2Տմ 4։17 — Պողոս առաքյալը նշում է, որ ճիշտ ժամանակին ստացել է իրեն անհրաժեշտ ուժը