Տարաձայնություններ
Երբ մեզ վիրավորում են, ինչո՞ւ պետք է խուսափենք բարկանալուց կամ վրեժխնդիր լինելուց
Առ 20։22; 24։29; Հռ 12։17, 18; Հկ 1։19, 20; 1Պտ 3։8, 9
Առնչվող արձանագրություններ
1Սմ 25։9-13, 23-35 — Երբ Նաբաղը վիրավորում է և հրաժարվում օգնել Դավթին ու նրա մարդկանց, Դավիթը հապճեպորեն որոշում է սպանել նրան ու նրա տան բոլոր տղամարդկանց։ Բայց Աբիգեայի իմաստուն խորհրդի շնորհիվ Դավիթը խուսափում է արյունապարտ լինելուց
Առ 24։17-20 — Աստծու ներշնչմամբ Սողոմոն թագավորը զգուշացնում է, որ Եհովային տհաճ է, երբ ուրախանում ենք մեր թշնամիների անհաջողությունների վրա։ Պետք է վստահ լինենք, որ Եհովան կդատի չարերին
Եթե քրիստոնյան տարաձայնություն ունի ինչ-որ մեկի հետ, պե՞տք է ոխ պահի իր սրտում կամ դադարի շփվել նրա հետ
Ղև 19։17, 18; 1Կթ 13։4, 5; Եփ 4։26
Առնչվող արձանագրություն
Մթ 5։23, 24 — Հիսուսն ասում է, որ պետք է ձեռքից եկածն անենք, որպեսզի վերականգնենք մեզնից վիրավորված հավատակցի հետ խաղաղությունը