Զղջում
Ինչո՞ւ բոլորը պետք է զղջան և խնդրեն Եհովային, որ ների իրենց
Տես նաև Գրծ 26։20
Առնչվող արձանագրություններ
Ղկ 18։9-14 — Հիսուսը առակի միջոցով ընդգծում է, թե ինչու պետք է խոստովանենք մեր մեղքերը և Աստծուց օգնություն խնդրենք
Հռ 7։15-25 — Թեև Պողոսը ամուր հավատի տեր առաքյալ է, բայց սրտնեղում է, որ շարունակ պայքարում է մեղավոր հակումների դեմ
Եհովան ի՞նչ է զգում նրանց հանդեպ, ովքեր զղջում են
Առնչվող արձանագրություններ
Ղկ 15։1-10 — Հիսուսը առակի միջոցով ցույց է տալիս, որ Եհովան և հրեշտակները ցնծում են, երբ մեղք գործած անհատը զղջում է
Ղկ 19։1-10 — Հարկահավաքների պետ Զաքեոսը շորթում է մարդկանցից, բայց հետո զղջում է և փոխվում։ Արդյունքում ներում ու փրկություն է ստանում
Ինչի՞ց է երևում, որ իսկապես զղջում ենք
Իսկապես զղջացող անհատը ինչո՞ւ պետք է ճշգրիտ գիտելիքներ ստանա
Առնչվող արձանագրություններ
Գրծ 17։29-31 — Պողոս առաքյալը բացատրում է աթենացիներին, որ կռապաշտությունը անգիտության նշան է, և հորդորում է զղջալ
1Տմ 1։12-15 — Նախքան Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալը Պողոս առաքյալը անգիտության պատճառով ծանր մեղքեր է գործում
Որքա՞ն կարևոր է զղջումը
Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ եթե զղջանք, Եհովան կների մեզ, անգամ եթե բազմիցս ենք մեղք գործել
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր խոստովանում են իրենց մեղքերը և փոխվում
Տես նաև «Գթասրտություն»
Որտեղի՞ց գիտենք, որ զղջումը ավելին է, քան ներողություն խնդրելը կամ ափսոսալը
2Տգ 7։14; Առ 28։13; Եզկ 18։30, 31; 33։14-16; Մթ 3։8; Գրծ 3։19; 26։20
Առնչվող արձանագրություններ
2Տգ 33։1-6, 10-16 — Չնայած իր բազում չար արարքներին՝ Մանասե թագավորը իսկապես զղջում է. նա խոնարհեցնում է իրեն, շարունակ աղոթում և ուղղում իր ընթացքը
Սղ 32։1-6; 51։1-4, 17 — Դավիթ թագավորը ցույց է տալիս, որ զղջում է՝ խորապես ափսոսալով Եհովայի դեմ գործած իր մեղքերի համար, խոստովանելով դրանք և աղոթելով
Եթե մեր դեմ մեղք գործած անհատը զղջում է, ինչո՞ւ պետք է ներենք նրան
Մթ 6։14, 15; 18։21, 22; Ղկ 17։3, 4
Տես նաև «Ներում»