Ծերություն, տարեցներ
Ի՞նչ է լինում, երբ ծերանում ենք
Տես նաև «Մխիթարություն — Սահմանափակումներ՝ հիվանդության կամ ծերության պատճառով»
Առնչվող արձանագրություն
Ժղ 12։1-8 — Սողոմոն թագավորը պոետիկ խոսքերով նկարագրում է ծերության բերած որոշ տկարություններ, օրինակ՝ թույլ տեսողությունը («պատուհանից նայող տիկինները միայն խավար կտեսնեն») և թույլ լսողությունը («երգերի ձայները թույլ կհնչեն»)
Տարեցները կարո՞ղ են պահպանել ուրախությունը՝ չնայած ծերության բերած դժվարություններին և սահմանափակումներին
Առնչվող արձանագրություններ
1Սմ 12։2, 23 — Տարեց Սամուել մարգարեն չի դադարում աղոթել Եհովայի ժողովրդի համար
2Սմ 19։31-39 — Դավիթ թագավորը, շնորհակալ լինելով տարեց Բերզելիին նվիրվածության ու աջակցության համար, առաջարկում է տեղափոխվել Երուսաղեմ, սակայն Բերզելին համեստորեն ասում է, որ դա իր կարողություններից վեր է
Սղ 71։9, 18 — Վախենալով, որ տարեց հասակում այլևս օգտակար չի լինի՝ Դավիթ թագավորն աղերսում է Եհովային, որ իրեն «դեն չնետի», այլ տա անհրաժեշտ ուժը, որպեսզի Նրա մասին սովորեցնի գալիք սերնդին
Ղկ 2։36-38 — Մարգարեուհի Աննան, ով տարեց այրի է, օրհնվում է իր նվիրվածության և հավատարիմ ծառայության համար
Ինչպե՞ս է Եհովան հավաստիացնում տարեցներին, որ գնահատում է նրանց
Սղ 92։12-14; Առ 16։31; 20։29; Ես 46։4; Տիտ 2։2-5
Առնչվող արձանագրություններ
Ծն 12։1-4 — 75 տարեկանում Աբրահամը շրջադարձային հանձնարարություն է ստանում Եհովայից
Դն 10։11, 19; 12։13 — Մի հրեշտակ հավաստիացնում է 90-ն անց Դանիել մարգարեին, որ նա թանկ է Եհովայի սրտին ու կվարձատրվի իր հավատարմության համար
Ղկ 1։5-13 — Եհովան օրհնում է տարեց Զաքարիային և Եղիսաբեթին՝ հրաշքով որդի պարգևելով, ում անունը դնում են Հովհաննես
Ղկ 2։25-35 — Եհովան տարեց Սիմեոնին պատվի է արժանացնում՝ թույլ տալով տեսնել այն նորածնին, ով դառնալու է Մեսիան։ Սիմեոնը Աստծու ներշնչմամբ մարգարեանում է Մեսիայի մասին
Գրծ 7։23, 30-36 — Եհովան 80-ամյա Մովսես մարգարեին հանձնարարում է առաջնորդել իր ժողովրդին՝ Իսրայելին
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք տարեցներին
Առնչվող արձանագրություններ
Ծն 45։9-11; 47։12 — Հովսեփը կազմակերպում է, որ իր տարեց հայր Հակոբը տեղափոխվի իր մոտ, և մինչև վերջինիս մահը հոգ է տանում նրա մասին
Հռթ 1։14-17; 2։2, 17, 18, 23 — Հռութը խոսքով ու գործով աջակցում է տարեց Նոեմիին
Հվ 19։26, 27 — Տանջանքի սյան վրա մահանալիս Հիսուսը մորը հանձնում է իր սիրելի առաքյալ Հովհաննեսի խնամակալությանը