Փող
Ինչո՞ւ է փողասիրությունը վտանգավոր
Տես «Նյութապաշտություն»
Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք գումար աշխատելու, որ հոգանք մեր ընտանիքի կարիքները
Ժղ 7։12; 10։19; Եփ 4։28; 2Թղ 3։10; 1Տմ 5։8, 18
Առնչվող արձանագրություններ
Ծն 31։38-42 — Ընտանիքի մասին հոգալու համար Հակոբը բարեխղճորեն աշխատում է իր աներ Լաբանի մոտ, ով անազնվությամբ է վարվում իր հետ։ Սակայն Եհովան օրհնում է Հակոբի ջանքերը
Ղկ 19։12, 13, 15-23 — Հիսուսի պատմած առակից երևում է, որ նրա օրերում ընդունված էր գումար ներդնել ավելի մեծ եկամուտ ունենալու նպատակով
Աստվածաշնչում ի՞նչ է ասվում պարտքով գումար վերցնելու կամ տալու մասին
Ինչո՞ւ ճիշտ կլինի խուսափել անտեղի պարտքերից
Առնչվող արձանագրություններ
Նեմ 5։2-8 — Կառավարիչ Նեեմիայի օրերում իսրայելացիներից ոմանք անխղճորեն են վարվում իրենցից պարտք վերցնողների հետ
Մթ 18։23-25 — Հիսուսի պատմած առակը հիշեցնում է, որ եթե անհատը չի վերադարձնում իր պարտքը, կարող է պատժվել
Ի՞նչ է պետք ձեռնարկել նախքան հավատակցի, ոչ Վկայի կամ անգամ բարեկամի հետ գործարքի մեջ մտնելը
Առնչվող արձանագրություններ
Ծն 23։14-20 — Թերևս ապագա թյուրիմացությունները և վեճերը կանխելու նպատակով՝ Աբրահամը վկաների ներկայությամբ է գնում այն արտն ու քարայրը, որտեղ թաղելու է Սառային
Եր 32։9-12 — Իր հորեղբոր որդուց արտ գնելիս Երեմիա մարգարեն պայմանագիր է կնքում, կրկնօրինակում է այն և գումարը վճարում վկաների ներկայությամբ