Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • scl էջ 16–20
  • Ամուսնություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամուսնություն
  • Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
scl էջ 16–20

Ամուսնություն

Ո՞վ է հիմնել ամուսնական կառույցը

Ծն 1։27, 28; 2։22-24; Մթ 19։4-6

Քրիստոնյան ինչպիսի՞ կողակից պետք է ընտրի

Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյան չպետք է հավանություն տա, որ իր մկրտված որդին կամ դուստրը ամուսնանա մեկի հետ, ով Եհովայի նվիրված ու մկրտված ծառա չէ

1Կթ 7։39; 2Կթ 6։14, 15

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 24։1-4, 7 — Տարեց Աբրահամը որոշում է իր որդի Իսահակի համար կին գտնել Եհովայի ծառաների միջից, ոչ թե կեղծ աստվածներին պաշտող քանանացիներից

    • Ծն 28։1-4 — Իսահակը իր որդի Հակոբին պատվիրում է կին ընտրել Եհովային պաշտողների, ոչ թե քանանացիների միջից

Եհովան ի՞նչ է զգում, երբ իր ծառան ամուսնանում է իրեն չպաշտողի հետ

2Օր 7։3, 4

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Թգ 11։1-6, 9-11 — Եհովան բարկանում է Սողոմոնի վրա, քանի որ նա անտեսել է նախազգուշացումները, ամուսնացել է օտարազգի կանանց հետ և թույլ տվել, որ իր սիրտը ապականվի

    • Նեմ 13։23-27 — Կառավարիչ Նեեմիան, արտահայտելով Եհովայի ցասումը, բարկանում է անհավատարիմ իսրայելացիների վրա, ովքեր ամուսնացել են այլազգի հեթանոս կանանց հետ։ Նա խրատում և ուղղում է նրանց

Ինչո՞ւ է իմաստուն այնպիսի կողակից ընտրել, ով հավատարմորեն ծառայում է Եհովային և լավ համբավ ունի

Առ 18։22; 31։10, 28

Տես նաև Եփ 5։28-31, 33

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 25։2, 3, 14-17 — Նաբաղը հարուստ մարդ է, բայց վատ ամուսին է Աբիգեայի համար, քանի որ կոպիտ է ու դաժան

    • Առ 21։9 — Անհամապատասխան կողակից ընտրելու պատճառով գուցե կորցնենք մեր ուրախությունն ու խաղաղությունը

    • Հռ 7։2 — Պողոս առաքյալը բացատրում է, որ երբ կինը ամուսնանում է, պարտավորվում է հնազանդվել անկատար ամուսնու իշխանությանը։ Ուստի իմաստուն կինը խորագիտորե՛ն կկատարի իր ընտրությունը

Ինչպես պատրաստվել ամուսնության

Նախքան ամուսնանալու մասին մտածելը տղամարդն ինչո՞ւ պետք է համոզվի, որ կարող է հոգ տանել ընտանիքի մասին

1Տմ 5։8

  • Առնչվող արձանագրություն

    • Առ 24։27 — Նախքան ամուսնանալը և հայր դառնալը տղամարդը պետք է տքնաջան աշխատի, որ պատրաստ լինի հոգալու ընտանիքի մասին

Ժամադրվող անհատները ինչո՞ւ պետք է խորհրդակցեն ուրիշների հետ և արտաքինի վրա կենտրոնանալու փոխարեն ձգտեն ավելի լավ ճանաչել իրար

Առ 13։10; 1Պտ 3։3-6

  • Առնչվող արձանագրություններ

    • Հռթ 2։4-7, 10-12 — Բոոսը սկսում է ճանաչել Հռութին՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես է աշխատում, ինչպես է վերաբերվում Նոեմիին, ինչ հոգևոր վիճակում է, և լսելով, թե վստահելի մարդիկ ինչպես են արտահայտվում նրա մասին

    • Հռթ 2։8, 9, 20 — Հռութը սկսում է ճանաչել Բոոսին՝ տեսնելով նրա բարությունը, առատաձեռնությունը և Եհովայի հանդեպ սերը

Եհովան ինչո՞ւ է պահանջում, որ ժամադրվելու և նշանված լինելու շրջանում զույգը բարոյապես մաքուր մնա

Գղ 5։19; Կղ 3։5; 1Թղ 4։4

  • Առնչվող արձանագրություններ

    • Առ 5։18, 19 — Քնքշանքի որոշ ֆիզիկական դրսևորումներ նախատեսված են միայն ամուսնական զույգերի համար

    • Երգ 1։2; 2։6 — Ժամադրվելու շրջանում հովիվ տղան և սունամացի օրիորդը իրենց ջերմ զգացմունքներն արտահայտում են մաքուր ձևով, ոչ թե անմաքուր սեռական կրքերով

    • Երգ 4։12; 8։8-10 — Սունամացի աղջիկը մաքուր է մնում և ինքնատիրապետում դրսևորում. նա ասես փակ պարտեզ լինի

Ինչո՞ւ պետք է ամուսնանալ պետական օրենքների համաձայն

Մթ 22։21; Հռ 13։1; Տիտ 3։1

Ամուսնու դերը

Ի՞նչ լուրջ պատասխանատվություններ են վստահված ամուսնուն

Եփ 5։23, 25, 28-31, 33

Ո՞ւմ պետք է ընդօրինակի քրիստոնյա ամուսինը գլխավորությունը գործի դնելիս

1Կթ 11։3; Եփ 5։23

Ինչո՞ւ է կարևոր, որ ամուսինը հասկացողությամբ և սիրով վերաբերվի իր կնոջը

Կղ 3։19; 1Պտ 3։7

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 21։8-12 — Թեև Սառայի առաջարկը Աբրահամի սրտով չէ, Եհովան պատվիրում է լսել նրան

    • Առ 31։10, 11, 16, 28 — Ինչպես նկարագրվում է համարներում, առաքինի կնոջ իմաստուն ամուսինը ո՛չ ղեկավարում է նրա ամեն մի քայլը, ո՛չ էլ բծախնդիր է նրա հանդեպ։ Նա վստահում ու գովում է իր կնոջը

    • Եփ 5։33 — Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ ընդգծում է, որ կինը ամուսնու սերը զգալու առանձնահատուկ կարիք ունի

Կնոջ դերը

Եհովան ի՞նչ կարևոր հանձնարարություն է տվել կնոջը

Ծն 2։18; Կղ 3։18; Տիտ 2։4, 5

Արդյոք կնոջ դերը նվաստացուցի՞չ է

Ծն 1։26-28, 31; 2։18

  • Առնչվող արձանագրություններ

    • Առ 1։8; 1Կթ 7։4 — Աստված ամուսնական և ընտանեկան կյանքում որոշակի իշխանություն է տալիս կանանց ու մայրերին

    • 1Կթ 11։3 — Պողոս առաքյալը բացատրում է, որ Ամենակարող Աստծուց բացի՝ բոլորս էլ որոշակի իշխանության տակ ենք

    • Եբ 13։7, 17 — Ժողովում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք պետք է հպատակվեն ու հնազանդվեն առաջնորդող եղբայրներին

Ոչ Վկա կողակից ունեցող քրիստոնյա կինը ինչպե՞ս կարող է հաճեցնել Եհովային

1Կթ 7։13-16; 1Պտ 3։1, 2

Քրիստոնյա կինը ինչո՞ւ պետք է հարգի իր ամուսնուն

Եփ 5։33

  • Առնչվող արձանագրություն

    • Ծն 18։12; 1Պտ 3։5, 6 — Սառան խոր հարգանքով է վերաբերվում իր ամուսնուն և անգամ մտքում նրան «տեր» կոչում

Աստվածաշնչում ինչպիսի՞ կինն է գովեստի արժանանում

Առ 19։14; 31։10, 13-31

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 24։62-67 — Ռեբեկան օգնում է իր ամուսին Իսահակին, որ մխիթարվի մոր կորստից հետո

    • 1Սմ 25։14-24, 32-38 — Աբիգեան պաշտպանում է իր անպիտան ամուսնուն և փրկում իրենց ընտանիքը՝ խոնարհաբար ներում աղերսելով Դավթից

    • Եսթ 4։6-17; 5։1-8; 7։1-6; 8։3-6 — Եսթեր թագուհին երկու անգամ վտանգում է իր կյանքը՝ առանց հրավերի այցելելով իր ամուսնուն՝ թագավորին, որպեսզի խնդրի պաշտպանել Աստծու ժողովրդին

Ինչպես լուծել խնդիրները

Ո՞ր սկզբունքները կարող են օգնել կողակիցներին լուծել ամուսնական խնդիրները

1Կթ 13։4-8; Եփ 5։33; Կղ 3։12-14

Ո՞ր սկզբունքները կարող են օգնել կողակիցներին հավասարակշռված տեսակետ ունենալ փողի վերաբերյալ

Ղկ 12։15; Փպ 4։5; 1Տմ 6։9, 10; Եբ 13։5

Տես նաև «Փող»

Ո՞ր սկզբունքները կարող են օգնել կողակիցներին լուծել բարեկամների և ծնողների հետ կապված խնդիրները

Սղ 34։14; Մթ 19։5, 6; 1Կթ 13։4, 5

Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվի ամուսնական զույգը սեռական հարաբերությունների հետ կապված հարցերում

Առ 5։15-20; Մթ 5։27, 28; 1Կթ 7։3-5; 10։24; Փպ 2։4; Եբ 13։4

Ինչո՞ւ է կարևոր կենտրոնանալ կողակցի լավ հատկությունների, ոչ թե թերությունների վրա

Սղ 103։14; 130։3, 4; Առ 17։9; 1Պտ 4։8

Ինչո՞ւ է խնդիրները արագ ու սիրառատ ձևով հարթելը ավելի լավ, քան բարկացած մնալն ու դառնությամբ լցվելը

Սղ 37։8; Առ 14։29; Եփ 4։26, 27; Հկ 1։19, 20

Ինչո՞ւ են զայրույթի պոռթկումները, գոռգոռոցը, նվաստացուցիչ խոսքը և ցանկացած տեսակի ֆիզիկական բռնություն անընդունելի քրիստոնյաների համար

Սղ 11։5; Գղ 5։19-21; Եփ 4։31, 32; Տիտ 3։2

Տարաձայնությունների ժամանակ ի՞նչ նպատակ պետք է ունենան թե՛ ամուսինը, թե՛ կինը

Սղ 34։14; Մթ 5։9; Հռ 12։17, 18, 21

Ի՞նչ օրհնություններ է բերում այն միությունը, որի հիմքում Եհովան է

Ժղ 4։9-12

Ամուսնության վերաբերյալ չափանիշները

Որո՞նք են սեռական հարաբերությունների և ամուսնության վերաբերյալ Եհովայի չափանիշները

Առ 6։32; Մթ 5։27, 28; 1Կթ 6։9, 10; Եբ 13։4

Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն բազմակնությանը

Մթ 19։8, 9; 1Կթ 7։2; 1Տմ 3։2, 12

Որտեղի՞ց գիտենք, որ ամուսնությունը պետք է լինի տղամարդու և կնոջ միություն

Ծն 2։18, 22, 24; Մթ 19։4-6; Հռ 1։23-27

Կողակիցներն ինչո՞ւ չպետք է լքեն իրար

Մկ 10։6-9; Հռ 7։2, 3; 1Կթ 7։10, 11

Քրիստոնյայի համար ո՞րն է ամուսնալուծվելու միակ սուրբգրային հիմքը

Մթ 5։32; 19։9

Եհովան ինչպե՞ս է վերաբերվում առանց հիմնավոր պատճառների ամուսնալուծությանը

Մղք 2։13-16

Կողակցի մահից հետո քրիստոնյան կրկին ամուսնանալու իրավունք ունի՞

Հռ 7։2, 3; 1Կթ 7։39

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը