Սիրտ
Աստվածաշնչից ինչպե՞ս է պարզ դառնում, որ փոխաբերական սիրտը անհատի ներքին էությունն է՝ ներառյալ նրա մտքերը, մղումները, հատկություններն ու զգացմունքները
Սղ 49։3; Առ 16։9; Ղկ 5։22; Գրծ 2։26
Առնչվող արձանագրություն
Ղկ 9։46-48 — Հիսուսը շտկում է իր առաքյալների մտածելակերպը, քանի որ նրանց սրտում փառատենչ ոգի է տեսնում
Մեր սիրտը պահպանելը ինչո՞ւ է կենսական
Առնչվող արձանագրություններ
Ծն 6։5-7 — Մարդիկ, իրենց սրտի չարությունից դրդված, բռնություն են գործում, ինչի պատճառով Աստված Համաշխարհային ջրհեղեղ է բերում
1Թգ 11։1-10 — Սողոմոն թագավորը չի պաշտպանում իր սիրտը՝ ամուսնանալով օտարազգի կանանց հետ, ովքեր հեռացնում են իրեն Եհովայից
Մկ 7։18-23 — Հիսուսը բացատրում է, որ սիրտը այն ամենի աղբյուրն է, ինչն անհատին պղծում է Աստծու աչքում
Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր սիրտը
Սղ 19։14; Առ 3։3-6; Ղկ 21։34; Փպ 4։8
Տես նաև Եզր 7։8-10; Սղ 119։11
Առնչվող արձանագրություն
Եփ 6։14-18; 1Թղ 5։8 — Նկարագրելով հոգևոր սպառազինությունը՝ Պողոս առաքյալը նշում է, որ արդարությունը, հավատն ու սերը կարող են պաշտպանել փոխաբերական սիրտը, ճիշտ ինչպես կրծքազրահն է պաշտպանում բառացի սիրտը
Ինչպե՞ս կարող ենք պարզել, թե արդյոք մեր փոխաբերական սիրտը խնդիր ունի
Տես նաև Առ 6։12-14
Առնչվող արձանագրություններ
2Տգ 25։1, 2, 17-27 — Մի որոշ ժամանակ Ամասիա թագավորն անում է այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում, բայց ոչ ամբողջ սրտով։ Ժամանակի ընթացքում նա հպարտ ու անհավատարիմ է դառնում և դառը հետևանքներ կրում
Մթ 7։17-20 — Հիսուսը ցույց է տալիս, որ ինչպես վատ ծառն է վատ պտուղ տալիս, այնպես էլ վատ վիճակում գտնվող սիրտն է վատ վարքի պատճառ դառնում
Ինչո՞ւ պետք է մեր սիրտը լավը դարձնենք և ինչպե՞ս կարող ենք դա անել
Տես նաև Սղ 119։97, 104; Հռ 12։9-16; 1Տմ 1։5
Առնչվող արձանագրություններ
2Թգ 20։1-6 — Կանգնելով մահվան առաջ՝ Եզեկիա թագավորը Եհովայից ներում է աղերսում, քանի որ լիակատար սրտով է ծառայել նրան
Մթ 21։28-32 — Համաձայն Հիսուսի պատմած առակի՝ սրտի վիճակը ավելի հաճախ բացահայտվում է անհատի գործերով, ոչ թե նրա տված խոստումներով
Ինչո՞ւ է մխիթարական իմանալ, որ Եհովան քննում է մեր սիրտը
Տես նաև 1Սմ 2։3
Առնչվող արձանագրություններ
1Սմ 16։1-13 — Սամուել մարգարեն հասկանում է, որ Եհովան կարևորություն չի տալիս արտաքին հատկանիշներին. նա անհատի սիրտն է տեսնում
2Տգ 6։28-31 — Եհովայի տաճարի նվիրման ժամանակ Սողոմոնն իր աղոթքում ընդգծում է, որ Աստված, տեսնելով՝ ինչ կա մարդկանց սրտում, կարեկցում է և մղվում օգնելու նրանց