Նվիրում
Ո՞րն է մեր կյանքը Եհովա Աստծուն նվիրելու ճիշտ մղումը
2Օր 6։5; Ղկ 10։25-28; Հտն 4։11
Տես նաև Ելք 20։5
Եթե ցանկանում ենք ծառայել Աստծուն, ի՞նչ տեսակետ պետք է ունենանք Աստվածաշնչի մասին
Աստված ի՞նչ է նախաձեռնել, որ ազատի մեզ մեղքից։ Ինչո՞ւ է դա կենսական յուրաքանչյուրիս համար
Ի՞նչ է ներառում նախկին մեղավոր ընթացքի համար զղջալը
Առնչվող արձանագրություններ
Ղկ 19։1-10 — Հարկահավաքների պետ Զաքեոսը զղջում է, որ անազնվությամբ է վարվել մարդկանց հետ, և փոխհատուցում է նրանց պատճառած վնասը
1Տմ 1։12-16 — Պողոս առաքյալը պատմում է, թե ինչպես է հետևում թողել իր մեղավոր ընթացքը և Աստծու ու Քրիստոսի գթասրտության շնորհիվ ներում ստացել
Սխալ ընթացքից հրաժարվելուց բացի՝ ի՞նչ պետք է անենք
Բարոյական ի՞նչ չափանիշների պետք է հետևենք, որ մեր ծառայությունն ընդունելի լինի Աստծուն
1Կթ 6։9-11; Կղ 3։5-9; 1Պտ 1։14, 15; 4։3, 4
Առնչվող արձանագրություններ
1Կթ 5։1-13 — Պողոս առաքյալը Կորնթոսի ժողովին հրահանգում է, որ իրենց միջից հեռացնեն խայտառակ անբարոյություն գործած մի տղամարդու
2Տմ 2։16-19 — Պողոս առաքյալը հորդորում է Տիմոթեոսին մերժել հավատուրացների խոսքերը, որոնք տարածվում են փտախտի պես
Աստծու ծառաները ինչո՞ւ չպետք է խառնվեն այս աշխարհի գործերին
Առնչվող արձանագրություններ
Հվ 6։10-15 — Երբ Հիսուսը հրաշքով կերակրում է մի մեծ բազմության, մարդիկ ցանկանում են թագավոր դարձնել նրան։ Բայց Հիսուսը հեռանում է
Հվ 18։33-36 — Հիսուսը բացատրում է, որ իր թագավորությունը ոչ մի կապ չունի այս աշխարհի քաղաքականության հետ
Սուրբ ոգին ինչպե՞ս է օգնում ծառայել Աստծուն
Տես նաև Գրծ 20։28; Եփ 5։18
Առնչվող արձանագրություն
Գրծ 15։28, 29 — Առաջին դարի կառավարիչ մարմինը սուրբ ոգու ուղղորդմամբ շրջադարձային որոշում է կայացնում թլփատության վերաբերյալ
Աստծուն ծառայելու հարցում ի՞նչ կերպերով պետք է ընդօրինակենք Հիսուսին
Նվիրված քրիստոնյաները ինչո՞ւ պետք է մկրտվեն
Մթ 28։19, 20; Գրծ 2։40, 41; 8։12; 1Պտ 3։21
Առնչվող արձանագրություններ
Մթ 3։13-17 — Հիսուսն իր կյանքը տրամադրում է Հոր կամքը կատարելուն և դա խորհրդանշում է մկրտությամբ
Գրծ 8։26-39 — Եթովպացի պաշտոնյան, ով արդեն իսկ երկրպագում է Եհովային, իմանալով Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունը, մկրտվելու ցանկություն է հայտնում