Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • scl էջ 54–57
  • Խորհուրդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խորհուրդ
  • Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ
scl էջ 54–57

Խորհուրդ

Երբ խորհուրդ ենք ստանում

Ինչո՞ւ պետք է Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ փնտրենք

Սղ 32։8; Առ 15։22; 19։20; 20։18

Տես նաև Առ 11։14; Ես 28։29; Եր 32։19

Ինչո՞ւ է ավելի լավ լսել խորհուրդը, քան արդարանալ

Առ 12։15; 29։1

Տես նաև Առ 1։23-31; 15։31

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 15։3, 9-23 — Երբ Սամուել մարգարեն ուղղում է Սավուղին, թագավորը սկսում է արդարանալ և մերժում է խորհուրդը։ Այդ իսկ պատճառով Եհովան էլ նրան է մերժում

    • 2Տգ 25։14-16, 27 — Ամասիա թագավորը մեղք է գործում, ապա մերժում է Եհովայի մարգարեի տված խորհուրդը, ինչի հետևանքով կորցնում է Աստծու հավանությունն ու պաշտպանությունը

Ինչո՞ւ պետք է հարգենք մեզ խորհուրդ տվող վերակացուներին

1Թղ 5։12; 1Տմ 5։17; Եբ 13։7, 17

  • Առնչվող արձանագրություն

    • 3Հվ 9, 10 — Տարեց Հովհաննես առաքյալը նախատում է Դիոտրեֆեսին, քանի որ վերջինս չի հարգում քրիստոնեական ժողովի առաջնորդող եղբայրներին

Ինչո՞ւ արժե լսել տարեցներին

Ղև 19։32; Առ 16։31

Տես նաև Հոբ 12։12; 32։7; Տիտ 2։3-5

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 23։16-18 — Դավիթ թագավորը զորանում է՝ լսելով Հովնաթանի խոսքերը, ով իրենից մոտ 30 տարով մեծ է

    • 1Թգ 12։1-17 — Ռոբովամ թագավորը մերժում է իրենից տարիքով մեծ երեցների ողջամիտ խորհուրդը և լսում իր հասակակիցների անմիտ խորհուրդը, ինչը աղետալի հետևանքներ է ունենում

Ի՞նչն է ցույց տալիս, որ հավատարիմ կանայք և Եհովայի երիտասարդ ծառաները կարող են արժեքավոր խորհուրդներ տալ

Հոբ 32։6, 9, 10; Առ 31։1, 10, 26; Ժղ 4։13

Տես նաև Սղ 119։100

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 25։14-35 — Աբիգեան խորհուրդ է տալիս Դավիթ թագավորին, որով փրկում է շատ կյանքեր և հետ պահում նրան արյունահեղությունից

    • 2Սմ 20։15-22 — Աբել քաղաքից մի իմաստուն կին իր խորհրդով փրկում է ողջ քաղաքը

    • 2Թգ 5։1-14 — Իսրայելացի փոքրիկ աղջիկը հուշում է հզոր զորագլխին, թե վերջինս ինչպես կարող է բուժվել բորոտությունից

Ինչո՞ւ պետք է զգուշանանք, երբ խորհուրդ ենք ստանում նրանցից, ովքեր չեն հարգում Եհովային կամ նրա Խոսքը

Սղ 1։1; Առ 4։14

Տես նաև Ղկ 6։39

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Տգ 10։13, 14 — Եհովայից խորհուրդ հարցնելու փոխարեն Սավուղ թագավորը դիմում է ոգեհարցի և իր անհավատարմության պատճառով մահանում

    • 2Տգ 22։2-5, 9 — Օքոզիա թագավորը սխալ խորհրդատուներ է ընտրում, ինչի հետևանքով մահանում է

    • Հոբ 21։7, 14-16 — Հոբը մերժում է Եհովային չհարգող մարդկանց մտածելակերպը

Երբ խորհուրդ ենք տալիս

Խորհուրդ տալուց առաջ ինչո՞ւ ճիշտ կլինի ծանոթանալ բոլոր փաստերին և երկու կողմերին էլ լսել

Առ 18։13, 17

Տես նաև Առ 25։8

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 1։9-16 — Քահանայապետ Հեղին, չծանոթանալով բոլոր փաստերին, կոպիտ խորհուրդ է տալիս Աննային՝ կարծելով, թե այդ հավատարիմ կինը հարբած է

    • Մթ 16։21-23 — Պետրոս առաքյալը կշտամբում է Հիսուսին՝ անզգուշաբար տալով այնպիսի խորհուրդ, որը կծառայի Սատանայի շահերին, ոչ թե Եհովայի

Նախքան խորհուրդ տալը ինչո՞ւ արժե խնդրել Եհովային, որ ուղղորդի մեզ

Սղ 32։8; 73։23, 24; Առ 3։5, 6

  • Առնչվող արձանագրություններ

    • Ելք 3։13-18 — Մովսես մարգարեն խնդրում է Եհովային, որ օգնի լավագույն ձևով պատասխանել իսրայելացիների հնարավոր հարցերին

    • 1Թգ 3։5-12 — Ինքն իրեն վստահելու փոխարեն երիտասարդ Սողոմոն թագավորը Եհովայից իմաստություն է խնդրում և արդյունքում օրհնվում է

Ինչո՞ւ մեր խորհուրդներն ու պատասխանները պետք է միշտ հիմնված լինեն Աստծու Խոսքի վրա

Սղ 119։24, 105; Առ 19։21; 2Տմ 3։16, 17

Տես նաև 2Օր 17։18-20

  • Առնչվող արձանագրություններ

    • Մթ 4։1-11 — Փորձվելով Սատանայի կողմից՝ Հիսուսը իր պատասխանները հիմնում է ոչ թե սեփական իմաստության, այլ Աստծու Խոսքի վրա

    • Հվ 12։49, 50 — Հիսուսը լավ օրինակ է թողնում մեզ համար՝ միշտ սովորեցնելով այն, ինչ Հորից է սովորել

Ինչո՞ւ խորհուրդ տալիս պետք է ձգտենք մեղմ լինել և, եթե տեղին է, անկեղծ գովել դիմացինին

Գղ 6։1; Կղ 3։12

Տես նաև Ես 9։6; 42։1-3; Մթ 11։28, 29

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Տգ 19։2, 3 — Եհովան մարգարեի միջոցով ուղղում է Հովսափատ թագավորին, բայցև գովում է նրա արած լավ գործերի համար

    • Հտն 2։1-4, 8, 9, 12-14, 18-20 — Մի քանի ժողովների խորհուրդ տալուց առաջ Հիսուսը գովում է նրանց

Եթե հավատակիցը բողոքում է մեկ ուրիշ հավատակցից՝ մեղադրելով, օրինակ, իր հանդեպ խարդախության կամ զրպարտության մեջ, ինչո՞ւ ճիշտ կլինի հորդորել, որ անձամբ խոսի նրա հետ

Մթ 18։15-17; Ղկ 17։3

Տես նաև Ղև 19։17

Ինչպե՞ս կարող ենք հորդորել վիրավորված հավատակցին, որ լինի գթասիրտ, համբերատար ու ներողամիտ

Մթ 18։21, 22; Մկ 11։25; Ղկ 6։36; Եփ 4։32; Կղ 3։13

Տես նաև Մթ 6։14; 1Կթ 6։1-8; 1Պտ 3։8, 9

  • Առնչվող արձանագրություն

    • Մթ 18։23-35 — Հիսուսը մի ազդեցիկ առակի միջոցով բացատրում է, թե ինչու է անչափ կարևոր ներողամիտ լինել

Խորհուրդ տալիս ինչո՞ւ պետք է կառչած մնանք Եհովայի չափանիշներից

Սղ 141։5; Առ 17։10; 2Կթ 7։8-11

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 15։23-29 — Սամուել մարգարեն չի վախենում խորհուրդ տալ Սավուղին

    • 1Թգ 22։19-28 — Չնայած սպառնալիքներին և դաժան վերաբերմունքին՝ Միքիա մարգարեն հրաժարվում է փոխել Աքաաբ թագավորին ուղղված նախազգուշական լուրը

Ինչպե՞ս կարող ենք խորհուրդ տալ՝ առանց դիմացինին հոգևոր վնաս պատճառելու

Եբ 12։11-13

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղկ 22։31-34 — Չնայած Պետրոսը լուրջ սխալներ է գործել, բայց Հիսուսը վստահեցնում է, որ նա կկարողանա զորացնել ուրիշներին

    • Փմ 21 — Աստծու կամքին ներդաշնակ խորհուրդ տալով՝ Պողոս առաքյալը արտահայտում է իր վստահությունը, որ Փիլիմոնը կվարվի դրա համաձայն

Ինչպե՞ս կարող ենք բարություն դրսևորել, երբ խորհուրդ ենք տալիս նրանց, ովքեր մտահոգ են կամ ճնշված

Կղ 3։12; Հկ 5։14-16; 1Պտ 3։8

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մեր նպատակն է օգնել սխալ գործած անհատին ոտքի կանգնել

Գղ 6։1; Եփ 4։32

Խորհուրդ տալիս ինչպե՞ս խուսափենք անհատի արժանապատվությունը ոտնահարելուց՝ անկախ նրա տարիքից կամ սեռից

1Տմ 5։1, 2

Ինչո՞ւ են հովիվները ավելի ուղիղ ու խիստ, երբ ուղղում են մեկին, ով շարունակաբար անտեսում է Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդը

1Կթ 5։9, 11, 13; 1Տմ 5։20; Տիտ 3։10

Տես նաև «Ժողովից հեռացում»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը