Ինչպե՞ս առավելագույնս օգուտ քաղել աստվածաշնչյան այս դասընթացից
Տես, թե ինչպես են կազմված դասերը, այնուհետև դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Դասին նախապատրաստվելիս կարդա առաջին մասը։ Թավատառով գրված հարցերը (Ա) և աստվածաշնչյան համարները (Բ) ընդգծում են գլխավոր մտքերը։ Նկատի առ, որ որոշ համարներից առաջ գրված է «կարդա»։
ՄԻՋՆԱՄԱՍ
«Իմանանք ավելին» բաժնում տեղ գտած նախաբանը (Գ) ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսվելու։ Ենթավերնագրերը (Դ) ընդգծում են գլխավոր մտքերը։
«ՏԵՍԱՆՅՈՒԹ» շրջանակից կարող ես բացել տեքստում նշված տեսանյութը։ Որոշ տեսանյութերում ներկայացված են իրական պատմություններ, իսկ մյուսները բեմադրված են, սակայն հիմնված են կյանքից վերցված իրավիճակների վրա։
Քեզ ուսուցանողի հետ կարդա աստվածաշնչյան համարները, պատասխանիր հարցերին և դիտիր տեսանյութերը։ Ուշադրություն դարձրու նկարներին, նկարների մակագրություններին (Ե) և մտածիր, թե ինչ կարող ես պատասխանել «Ոմանք ասում են» (Զ) բաժնում տեղ գտած պնդումներին։
ՎԵՐՋԻՆ ՄԱՍ
«Ամփոփում» և «Վերհիշենք» (Է) բաժինները օգնում են ամրապնդել սովորածը։ Ամեն դասի վերջում լրացրու այն ավարտելու ամսաթիվը։ «Նպատակ դիր» (Ը) բաժնում տրված են գործնական առաջադրանքներ։ «Բացահայտիր ավելին» (Թ) բաժնում տեղ են գտել հավելյալ նյութեր, որոնք կարող ես ինքդ կարդալ և դիտել։
Բովանդակություն
|
|
|
|
|
Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչում գտնել համարները
Աստվածաշունչը 66 գրքերի ժողովածու է։ Այն բաժանված է երկու մասի՝ Եբրայերեն և Արամերեն Գրվածքներ (Հին Կտակարան) ու Քրիստոնեական Հունարեն Գրվածքներ (Նոր Կտակարան)։
Երբ Աստվածաշնչից համարներ են մեջբերվում, նախ նշվում է գրքի անունը (Ա), գլուխը (Բ), ապա՝ համարը կամ համարները (Գ)։
Օրինակ՝ եթե գրված է Հովհաննես 17։3, նշանակում է, որ դա «Հովհաննես» գրքի 17-րդ գլխի 3-րդ համարն է։