Սկսիր կարդալ Աստվածաշունչը
Դու կարո՛ղ ես հաճույք ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից։ Ահա մի քանի առաջարկ, որոնք կօգնեն քեզ սկսել ընթերցանությունը։ Ընտրիր քեզ հետաքրքրող թեմա և կարդա մեջբերված աստվածաշնչյան համարները։
Հայտնի մարդիկ և պատմություններ
Նոյը և Ջրհեղեղը (Ծննդոց 6։9-9։19)
Մովսեսը՝ Կարմիր ծովի մոտ (Ելք 13։17-14։31)
Հռութ և Նոեմի (Հռութ 1-4-րդ գլուխներ)
Դավիթ և Գողիաթ (1 Սամուել 17-րդ գլուխ)
Աբիգեա (1 Սամուել 25։2-35)
Դանիելը՝ առյուծների գուբի մեջ (Դանիել 6-րդ գլուխ)
Եղիսաբեթ և Մարիամ (Ղուկաս 1-2-րդ գլուխներ)
Կյանքին առնչվող խորհուրդներ
Ընտանեկան կյանք (Եփեսացիներ 5։28, 29, 33; 6։1-4)
Ընկերություն (Առակներ 13։20; 17։17; 27։17)
Աղոթք (Սաղմոս 55։22; 62։8; 1 Հովհաննես 5։14)
Լեռան քարոզ (Մատթեոս 5-7-րդ գլուխներ)
Աշխատանք (Առակներ 14։23; Ժողովող 3։12, 13; 4։6)
Ինչ անել, երբ՝
վհատված ես (Սաղմոս 23; Եսայիա 41։10)
վշտի մեջ ես (2 Կորնթացիներ 1։3, 4; 1 Պետրոս 5։7)
մեղավորության զգացում ունես (Սաղմոս 86։5; Եզեկիել 18։21, 22)
Ինչ է Աստվածաշունչն ասում՝
վերջին օրերի մասին (Մատթեոս 24։3-14; 2 Տիմոթեոս 3։1-5)
ապագայի մասին (Սաղմոս 37։10, 11, 29; Հայտնություն 21։3, 4)
ԱՌԱՋԱՐԿ։ Վերոհիշյալ աստվածաշնչյան համարների համատեքստին ծանոթանալու համար ամբողջությամբ կարդա գլուխ(ներ)ը։ «Աստվածաշնչի ընթերցանության քո առաջընթացը» աղյուսակում, որը գտնվում է այս գրքի վերջում, նշիր ընթերցածդ գլուխները։ Նպատակ դիր ամեն օր Աստվածաշնչից մեկ հատված կարդալ։